ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Արխիվ 12-16Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` սահմանադրական բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքի հարցով հարաբերությունները այնքան են սրվել ԲՀԿ-ի ՙնարնջագույն՚ թեւի եւ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի հետ, որ երբեւէ կարեւոր պաշտոն զբաղեցրած դաշնակցականները թափանցիկ ակնարկներ են ստացել, որ այդպես շարունակվելու դեպքում նրանց գործունեության վերաբերյալ կոմպրոմատները կհայտնվեն մամուլի ձեռքին:
Սակայն մեր աղբյուրի վկայությամբ` դա այնպես է զայրացրել Արմեն Ռուստամյանին, որ վերջինս սպառնացել է, որ շանտաժի փորձերը շարունակվելու դեպքում` ՀՅԴ-ն կգնա կտրուկ քայլերի` ընդհուպ ԱԺ ամբիոնից ՙքառյակից՚ դուրս գալու մասին պաշտոնական հայտարարության:

