ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՋԱՆ-ՋԻԳՅԱՐՆ ՈՒ ՉՈՌՈՒՑԱՎԸ

Արխիվ 12-16

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՋԱՆ-ՋԻԳՅԱՐՆ ՈՒ ՉՈՌՈՒՑԱՎԸ

Երեկ ԱԺ հայտարարությունների ժամը, ինչպես միշտ վերածվեց խոսքային փոխհրաձգության: Այս անգամ ՙդուելի՚ էին դուրս եկել ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆՆ իր ելույթում փորձում էր համոզել, թե սահմանադրական փոփոխությունները բոլորովին էլ հրատապ չեն, ավելին` դրանով է պայմանավորված, որ շատերը դրան դեմ են` անգամ չկարդալով էլ, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը: Չուշացավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության  նախագահ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ պատասխանը. ՙԻ հեճուկս որոշ քաղաքական գործիչների եւ ուժերի, սահմանադրական բարեփոխումները պահանջված են մեր երկրում՚: Սակայն, ուշագրավ էր այն, որ ի տարբերություն իշխանություն-այլընտրանք հակասությունների, խիստ ջերմ էին իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Օրինակ, ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ իր հայտարարության մեջ ասաց. ՙՄենք իսկապես որոշումներ կայացնելու մշակույթ պետք է փոխենք: Այո, հարգելի պարոն Շարմազանով ջան, մեզ պետք չէ տներից բերել, այլ` այնպես արեք, որ խորհրդարանի ընդունած օրենքները գոնե մի քանի տարվա կյանք ունենան՚: Ի դեպ, հայտարարությունների ՙջան ասելու ու ջան լսելու՚ մշակույթը ձեւավորվեց հենց ամենասկզբից, երբ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ելույթների հերթականության մասին խոսելով ու անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին` կատակեց. ՙԲայց ինքը ընդդիմությունի±ց է՚: ԱԺ նախագահի կատակը ընդունվեց Ա. Մինասյանի կողմից կես ժպիտ-կես ծիծաղով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում