ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՂՋԿԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՏՆՕՐԵՆ
ԱՂՋԿԱՆԻՑ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
Երկուշաբթիից թիվ 139 դպրոցի ուսուցիչներն իրենց բողոքի ու դժգոհության ձայնն են բարձրաձայնում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դստեր` Կլարա Ջհանգիրյանի` դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելու համար: Ուսուցիչներին վրդովեցրել է այն, որ Ջհանգիրյանի դստերը նշանակել են` առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, ավելին` ինչպես ուսուցիչներն են ասում, Կլարա Ջհանգիրյանը խոսելու ձեւ չունի: ՙԻրավունքը՚ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից փորձեց պարզաբանում ստանալ, բայց վերջինս առանց հարցը լսելու, հրաժարվեց պատասխանել: Զարմանալի է, պատգամավորը ԱԺ ամբիոնից բլբուլ էր կտրել րոպեներ առաջ, պլանշետների ու ինտերնետի մասին էր խոսում, բայց ԱԺ-ից դուրս հրաժարվում է լրատվամիջոցի հարցին պատասխանել: Հավանաբար, Ջհանգիրյանը լրագրողների հարցերին պլանշետներով ու համացանցով է պատասխանում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

