Երեկ երբ ԱԺ նիստերի դահլիճում խիստ բուռն քննարկումներ էին իրականացվում, իր համակարգչի մեջ էր ընկղմված ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:
ՙԻրավունքը՚ անմիջապես փորձեց պարզել, թե ինչով է զբաղված պարոն Մանուկյանը, քանի որ իր ընդդիմադիր գործընկեր ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ նույն կերպ նախորդ նստաշրջանին ընկղմվում էր համակարգչի մեջ, երբ շախմատ էր խաղում քննարկումների ընթացքում: Բայց պարզվեց, որ ի տարբերություն Ա. Վարդանյանի` Ա. Մանուկյանն ավելի ռոմանտիկ է եւ նա ընդամենը համակարգչում բնության տեսարաններով էր հիանում: Ավելին` վերջինս նկատելով, որ այդ ամենը ֆիքսում է մեր տեսախցիկը, հոժարակամ թեքեց համակարգիչն ու ցույց տվեց իր նախընտրած բնության պատկերը: Ինչ խոսք, բնության հանդեպ իր զգացումների վերականգնումը խիստ ողջունելի է, չէ± որ հարգարժան պարոն Մանուկյանը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ հայտարարել էր, որ ատում է Երեւանի ծաղիկները: