ԱՄՍԻ 30-ԻՆ ՄԻՏԻՆԳ ՉԻ՞ ԼԻՆԻ
Արխիվ 12-16ԱՄՍԻ 30-ԻՆ ՄԻՏԻՆԳ ՉԻ՞ ԼԻՆԻ
ԱԺ ՀՅԴ խմբակցությունում ավարտվեց ոչ իշխանական քառյակի քննարկումը: Վերջիններս ձեւավորեցին իրենց առաջիկա քայլերի օրակարգը, որը, ինչպես նախորդները, նույնպես խոստումնալից չէր: Ինչպես նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, սահմանադրական բարեփոխումների հարցում որեւէ համաձայնության չեն եկել քառյակը ներկայացնող խմբակցությունները, եւ յուրաքանչյուրը կմնա իր տեսակետին: Ավելին, այսօր միայն յոթ կետի շուրջն են համակարծիք ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է քառյակի խոստացած հանրահավաքին, պարզվում է` այս հարցում էլ վերջիններս դանդաղում են ու միմյանց հետ «լեզու չեն գտնում»: Այս մասին Ա. Ռուստամյանը ասաց. «Հանրահավաքի անցկացման հարցի հետ կապված մեր պայմանավորվածությունները ուժի մեջ են, պարզապես ժամկետների հարցի հետ կապված խնդիր կա»: Ի դեպ, պարտադիր կուտակայինի հարցով ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի առաջարկին, որ կրկին դիմեն Սահմանադրական դատարան, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դժկամությամբ, բայց «օդոլժենի» են արել իրենց գործընկերներին ու համաձայնել գոնե այդ հարցում լինել միասնական: Ինչ խոսք, քառյակի կետերը նվազում են` նրանց հետ կապված հանրության հույսերին զուգահեռ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

