ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԲԱԽՏԸ ԲԵՐԵՑ
Արխիվ 12-16ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԲԱԽՏԸ ԲԵՐԵՑ
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ հարց ուղղելով կառավարությանը` նշեց, թե ցանկանում է ստանալ աշխատանքի եւ սոցիալական հարցեր նախարարի պատասխանը: Ի գիտություն անկախ պատգամավորի, ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ ասաց. «Որպես կանոն կառավարության ղեկավարն է որոշում, թե ով պետք է հարցին պատասխանի, բայց այս անգամ, կարծես, Ձեր բախտը բերեց»: Սոցապ նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ պատասխանից հետո Է. Մարուքյանը իր պարտքը համարեց անդրադառնալ իր բախտավոր լինելուն. «Նախ պետք է ասեմ, որ իմ բախտը միշտ բերում է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

