Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է ավելի քան 48,5 միլիոնով Չորեքշաբթի, 10 Սեպտեմբեր , 2014 17
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ՆՎԱԶԵԼ Է 48.5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է ավելի քան 48,5 միլիոնով: Անցած տարվա մեծածավալ սպասարկումից հետո 2014թ. սկզբին Հայաստանի արտաքին պետական պարտքը՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի գծով, կազմեց 3 մլրդ 898 մլն դոլար։ Առաջին կիամսյակի տվյալներով այն նվազել է ավելի քան 48,5 միլիոնով։ Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 850 մլն դոլար։ Տարվա ընթացքում արտաքին ֆինանսական կառույցներից ստացվել է ընդհանուր առմամբ 91,5 մլն դոլար, իսկ նախկինում ներգրավված վարկային միջոցների սպասարկման համար հատկացվել է շուրջ 131 միլիոն։ Դրա հիմնական մասը մայր գումարի սպասարկումն է։ 65,5 մլն դոլարի մարում է իրականացրել կառավարությունը։ Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կառավարության կողմից արտաքին պարտքի սպասարկման գծով վճարվող գումարը կհասնի 200 մլն դոլարի։ Տարվա առաջին կեսին եւս 65,5 մլն դոլարի արտաքին պարտքի սպասարկում է կատարել Կենտրոնական բանկը։ Թեեւ բանկի պարտքը մի քանի անգամ զիջում է կառավարության պարտավորություններին։

