ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՆ. ՆԱԽԱՐԱՐԸ՝ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԵՆ. ՆԱԽԱՐԱՐԸ՝ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ իր ժամանակ տնտեսական դրական ցուցանիշներ են արձանագրվել, տնտեսությունը զարգացում է ապրել: Լրագրողներն այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նախկին նախագահի օրոք եղել են տնտեսական մեծ ցուցանիշներ:
«Իսկ ինչ է, չե՞ն եղել»,- հարցին հարցով պատասխանեց նախարարը՝կարծես թե դրանով ցանկանալով հստակ պատասխանել հարցադրմանը:
«Ես ձեզ եմ հարցնում»,- հակադարձեց լրագրողը, մյուս լրատվամիջոցներն էլ հավելեցին. «Նախկին նախագահը պնդում է, որ իր ժամանակ է միայն եղել տնտեսական հաջողությունները»:
Տնտեսական հաջողությունները շարունական գործընթաց են եւ եթե ընդհանուր դիտարկենք, յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր յուրահատկությունները՝կապված եւ համաշխարհային տնտեսության զարգացման, եւ Հայաստանի տնտեսության, ճյուղային զարգացման հետ: «Ձեր ձեւակերպումն այնքան էլ տեղին չէ»,- եզրափակեց նախարարը:
Սոնա Դավթյան

