ՀԱՄԱԼԻՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ ՉԻ ԴԱՌՆԱԼՈԻ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արխիվ 12-16ՀԱՄԱԼԻՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ ՉԻ ԴԱՌՆԱԼՈԻ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մասին՝ կառավարությանը: Տիկին Սարգսյանը չթաքցնելով իր հակակրանքը կառավարության նկատմամբ հարցի վերջում ավելացրեց. «Ո՞վ ուզում է թող պատասխանի»:
Նրան, մասնավորապես, հետաքրքրում էր՝ արդյոք համալիրի՝ Կարեն Դեմիրճյանի անունը կպահպանվի, և ո՞րն է երաշխիքը, որ համալիրը չի դառնա առեւտրային կառույց: Հարցին պատասխանեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հավաստիացրեց՝ համալիրի անվանումը չի փոխվելու, առեւտրային կառույց էլ չի դառնալու:
Ինչ վերաբերում է համալիրը չնչին գումարներով սեփականաշնորհելուն, նախարարն ասաց, որ չնչին գումարների մասին խոսք լինել չի կարող. գոյություն ունի առաջարկ-պահանջարկ հասկացությունները: «Այդ կառույցի հետ կապված ողջ գործընթացը թափանցիկ է լինելու»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը
Սոնա Դավթյան

