Ե՞ՐԲ ԵՆ «ՆԱԻՐԻՏԸ» ԹԱԼԱՆՈՂՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16Ե՞ՐԲ ԵՆ «ՆԱԻՐԻՏԸ» ԹԱԼԱՆՈՂՆԵՐԸ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
ԱԺ-ում մինչ կառավարության հետ հարց ու պատասխանի սկսվելը լրագրողները ՀՀ էներգետիկայի բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից պարզեցին՝ «Նաիրիտ» գործարանի աշխատողները երբ կստանան իրենց աշխատավարձը: «Մինչև ամսի 15-ը մեկ ամսվա աշխատավարձ կստանան»,- պատասխանեց նախարարը:
«Նաիրիտ» գործարանի տնօրենին աշխատանքից ազատելը արդյոք կապ ունի Հովիկ Աբրահամյանի այն հայտարարության հետ, թե պատասխանատվության են ենթարկվելու «Նաիրիտ» թալանողները, Զախարյանը բացասական պատասխանեց: Իսկ թե երբ են Նաիրիտը թալանողները ենթարկվելու պատասխանատվության, Զախարյանը խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին:
Սոնա Դավթյան

