ՎԱՇԽԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿ Է ՁԳՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ՎԱՇԽԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿ Է ՁԳՈ՞ՒՄ
Այսօր վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանի դատական հայցն ընդդեմ կադաստրի պետական կոմիտեի: Որպես երրորդ կողմ՝ դատական սույն գործում ներգրավված են նաեւ Սողոմոնյանների ընտանիքը:
Հիշեցնենք, որ Սողոմոնյանների ընտանիքը, ինչպես պնդում է Հովհաննես Սողոմոնյանը, դարձել է խաբեության զոհ, որում իր ուրույն դերակատարությունն ունի վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը: Նա ամեն կերպ ցանկանում է վերականգնել Սողոմոնյանների բնակարանի կեղծ առք ու վաճառքի պայմանագիրը, որը դատական երեք ատյանները չեղյալ են համարել:
Դատական նիստը, սակայն, հետաձգվել է: Ինչպես «Իրավունքին» հայտնեց Հովհաննես Սողոմոնյանը, Նորիկ Տեր-Գրիգորյանը դատական նիստին չէր ներկայացել, չնայած դատական այսօրվա նիստի մասին իրազեկվել է մոտ երկու երկու ամիս առաջ եղել է իրազեկված: «Իմ փաստաբանի խոսքով՝ սա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ: Կարծում եմ՝ Նորիկը ժամանակ է ձգում: Սրանից վատ հոտ եմ առնում»,- ասաց պրն Սողոմոնյանը:
Դատարանը հարգելի է համարել Նորիկ Տեր-Գրիգորյանի բացակայությունը եւ հետաձգել դատական նիստը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի երեքին՝ ժամը 11:00-ին:
Սոնա Դավթյան

