«ՔԱՌՅԱԿԸ Ե՛Վ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՈՒՆԵՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ Է ՆՈՒՅՆՆ ԱՍՈՒՄ, Ե՛Վ ՉՈՒՆԵՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ»

Արխիվ 12-16

«ՔԱՌՅԱԿԸ Ե՛Վ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՈՒՆԵՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ Է ՆՈՒՅՆՆ ԱՍՈՒՄ, Ե՛Վ ՉՈՒՆԵՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ»

 

Ինչպես իմաստուն ժողովուրդն է ասում` «Կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Հենց այսպես էլ մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ  աշնանային  նստաշրջանը: Պարզվում է` ամառային հանգիստն էլ չօգնեց գերնյարդային ոչ իշխանական քառյակին վերանայել իր քայլերը: Երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանական խմբակցություններին առաջարկեց ԱԺ հաշվիչ հանձնաժողով ձեւավորելու համար ներկայացնել մեկական անդամ, կրկին ոչ իշխանական քառյակը մնաց անդրդվելի ու հայտարարեց, թե չեն պատրաստվում մաս կազմել այդ հանձնաժողովի: Իսկ թե դրանից ո՞վ կշահի կամ ո՞վ կտուժի, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ.

- Կարծում եմ` այստեղ տուժելու կամ շահելու խնդիր չկա: Շահը մեկն է, որպեսզի Ազգային ժողովի բնականոն աշխատանքը ապահովի, որն առանց հաշվիչ հանձնաժողովի չի լինելու: Այստեղ հերթական անգամ նորից նույն խնդիրն է առաջանում. ցանկացած քվեարկությունից հետո պիտի նորից քառյակը կամ քառյակից որեւիցե մեկը հայտարարի, որ քվեարկությունը, ինչպես այսօր փորձեցին հայտարարել, կեղծ է եղել: Ես էլ ասում եմ` եկեք, մասնակցեք քվեարկությանը, որպեսզի հանիրավի որեւիցե մեկին չմեղադրեք կեղծիքների մեջ: Հիմա եթե իրենք չեն մասնակցում, դա չի նշանակում, որ մենք իրենց չմասնակցելով` պիտի չկարողանանք ապահովել ԱԺ բնականոն աշխատանքը: Մենք մեր աշխատանքն ենք անում, կմասնակցեն` լավ, չեն մասնակցի, դա իրենց խնդիրն է:

- Այսինքն` որեւէ դեպքում ոչ իշխանական քառյակի չմասնակցությունը հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին եղանակ չի՞ փոխի:

- Չի փոխելու եղանակ, որովհետեւ հաշվիչ հանձնաժողովը կա եւ իր աշխատանքները կատարելու է:

- Պարոն Ավետիսյան, քառյակը ներկայացնող խմբակցությունների ղեկավարները նաեւ մեղադրանքներ հնչեցրին հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Որքանո՞վ է սա տրամաբանական, երբ իրենք էլ այդ հանձնաժողովում ունեին իրենց ներկայացուցիչները, ովքեր կարող էին վերահսկել աշխատանքը:

- Հենց ցավը դա է, որ «քառյակը» ե՛ւ ներկայացուցիչ ունեցած ժամանակ է նույնն ասում, ե՛ւ չունեցած ժամանակ: Դրա համար ասում եմ, որպեսզի հանիրավի որեւիցե մեղադրանքներ չհնչեն, թող գան մասնակցեն ու իրենց ձեռքով իրականացնեն աշխատանքը: Հանձնաժողովում որեւիցե ձեւով վերաբաշխված չէ աշխատանքը, ու որեւիցե տեղ գրված չէ, թե ով ինչով պետք է զբաղվի: Թող գան ամենակարեւոր բանը` հաշվելու պրոցեսը, իրենց վրա վերցնեն:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում