ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ՍՈՒՏ ԽՈՍԵԼՈՒ ՄԵՋ
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵՑԻՆ ՍՈՒՏ ԽՈՍԵԼՈՒ ՄԵՋ
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ Բնապահպանության նախարարությանը մեղադրեց սուտ տեղեկություններ տարածելու մեջ: Ինչպես հայտնի է Բնապահպանության նախարարի տեղեկալ Պապյանը, երկու օր առաջ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մի շարք ՀԿ-ներ մասնակցել են <Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին> օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը: Սակայն փոխնախարարն այդպես էլ չկարողացավ նշել, թե հատկապես, որ կազմակերպություններն էին դրանք: Այնուամենայնիվ հաջորդ օրը, Ս. Պապյանը տարածեց իր ստորագրությամբ մի ցանկ, որտեղ նշված էին 12 ՀԿ-ների անուններ: Ըստ Ն. Զոհրաբյանի նա <հատ առ հատ> հեռախոսազրույց է ունեցել այդ կազմակերպությունների հետ ու ճշտել, որ նրանցից եւ ոչ մեկը օրենքի այդ տարբերակը նախարարության հետ չեն քննարկել: Իր հերթին փոխնախարարը պնդեց, որ օգոստոսի 29-ին վերոհիշյալ 12 կազմակերպությունների հետ հանդիպել է իր առանձնասենյակում եւ քննարկել հարցը: Այսպիսով Նաիրա Զոհրաբյանը ու ՀԿ-ները մի կողմից, իսկ Բնապահպանության նախարարությունն էլ մյուս կողմից միմյանց մեղադրում են սուտ խոսելու մեջ:
Այս ամենի հետ կապված ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հորդորեց Ն. Զոհրաբյանին, որ ոչ թե պետք էր զանգել, այլ ավելի ճիշտ կլիներ այցելել այդ ՀԿ-ներին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

