ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԲՀԿ-Ի ՄՈՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՀԱՄԱՐ ՉԻ ԹՈՂԵԼ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԲՀԿ-Ի ՄՈՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ  ԻՐ ՀԱՄԱՐ ՉԻ

ԹՈՂԵԼ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

 

Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցությունում ավարտվեց ոչ իշխանական քառյակի քննարկումը: Սակայն ո՛չ հանրահավաքների, ո՛չ  սահմանադրական բարեփոխումների շուրջ  համաձայնության գալ հնարավոր չեղավ: Սակայն միայն երեկվա  քննարկումը չէ, որ ցույց տվեց՝ քառյակի ներսում տարաձայնություններ կան:  Տարաձայնությունները ի հայտ եկան այն պահից, երբ  ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն  կուտակայինի հարցով  որոշեցին  դիմել Սահմանադրական դատարան:  «Իրավունքը» «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հարց ուղղեց՝ արդյոք այս տարաձայնությունները  կհանգեցնեն  քառյակի տրոհմանը: «Քառյակը փոքր համագործակցություն է ԱԺ-ում, որը դեռ չի վերաճել  համագործակցության այնպիսի մակարդակի, որպեսզի սպասարկի հանրության ազգային շահը և իշխանափոխություն իրականացնի»,- պատասխանեց  պատգամավորը:

- Հավանական համարո՞ւմ եք «Քառյակ»-Քոչարյան համագործակցությունը («Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության  ղեկավար Պետրոսյանը Մակեյանն «Իրավունքի» հետ զրույցում  չէր բացառել, որ հնարավոր  է Քոչարյան-քառյակ գործողությունների համատեղում-խմբ.):

-Կարծում եմ՝ոչ:

- Ինչո՞ւ

-Քոչարյանը ճանապարհ չունի ետ վերադառնալու քաղաքական այսպիսի գործընթացների  մեջ…

-Եթե անգամ Քառյակի ուժերից մեկը՝ ԲՀԿ-ը, Քոչարյանի արբանյակ կուսակցությունն է…

-Արբանյակ դուք եք ասում: Իհարկե, Քոչարյանը դերակատարություն ունեցել է այդ կուսակցության ստեղծման գործում, որն ապացուցված փաստ է,  բայց անգամ այդտեղ Քոչարյանը  վերադառնալու հնարավորություն  իր համար չի թողել: ԲՀԿ-ում ընդգրկված մարդիկ  ներկայացնում են հասարակությունը: Իսկ վերջինս չի մոռացել Ռ.Քոչարյանի  կատարած ոճիրները:

-Այդ դեպքում  նախկին նախագահն իր հարցազրույցներով ի՞նչ մեսիջ է հղում հանրությանը, եթե ինչպես Դուք եք ասում, նա վերադառնալու հնարավորություն չունի:

-Մարդը ցանկություն ունի լինել ակտիվ քաղաքականության մեջ: Այդ ցանկությունը պետք է մի  ձեւով բավարարի: Դրա համար էլ հարցազրույցներ է տալիս:


Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում