ԲՀԿ-Ն ՀԱՆՈՒՆ ՀԱԿ-Ի ՈՒՐԱՆՈ՞ՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ն ՀԱՆՈՒՆ ՀԱԿ-Ի ՈՒՐԱՆՈ՞ՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ոչ միայն իր անունից, այլեւ` ողջ ոչ իշխանական քառյակի, հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործիչ քառյակի օրակարգում գոյություն չունի: Թե արդյոք Լ. Զուրաբյանն իսկապես լիազորված է քառյակի կողմից նման հայտարարություն անելու, եւ մի՞թե այս տեսակետը կիսում են ԲՀԿ-ում, «Իրավունքը» պարզեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՑ.
- Իհարկե, կիսում ենք: Մենք ընդհանրապես Քոչարյանի անունը ե՞րբ ենք տվել: Իհարկե, կողմնակից ենք Լ. Զուրաբյանի հետ: Մեր հետ կապ չունի այդ մարդը, այ ցավդ տանեմ: Լ. Զուրաբյանի ասածն այն է, որ մենք այդ մարդու հետ կապ չունենք:
Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ այսօր էլ շրջանառվում են այն խոսակցությունները, թե քառյակի հետեւում (կամ քառյակի որոշ ուժերի հետեւում) հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, ինչն այսօր հերքում կամ ուրանում են քառյակի ներկայացուցիչ պատգամավորները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

