ԲՀԿ-Ի «ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ» ԿԱՐԻՔՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒՆԻ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ի «ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐԻ» ԿԱՐԻՔՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒՆԻ
Եթե ԱԺ հինգերորդ գումարման գարնանային նստաշրջանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների «կոնսուլտացիաների» կարիքը խիստ զգում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ապա աշնանային նստաշրջանում ԲՀԿ-ական վերապատրաստում է անցնում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այն, որ նախորդ նստաշրջանին Լ. Զուրաբյանը մշտապես աչքի էր ընկնում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների աթոռներին նստելով ու միջանցքներում ԲՀԿ պատգամավորների խորհուրդները գլուխը կախ լսելով, ապա այսօր իրավիճակը այլ է: Երեկ դեռ նոր էր բացվել խորհրդարանական նստաշրջանը, երբ հիմա էլ Ռ. Հակոբյանն էր վազվզում ԲՀԿ պատգամավորների կողքով, ավելին` նստում էր ԲՀԿ խմբակցության համար նախատեսված աթոռներին ու քննարկումներ իրականացնում: Դե, իհարկե, ամեն ինչ խիստ բնական է: Չէ՞ որ երկար ուսումնառությունից ժամանել է «Ժառանգության» պայթյունավտանգ պատգամավորուհի Զարուհի Փոստանջյանը, ով հաստատ Ռ. Հակոբյանին թույլ չի տա «քառյակում» դառնալ ԲՀԿ-ի կամակատարը: Ու դրա համար էլ այսօր, քան երբեւէ պարոն Հակոբյանն ունի ԲՀԿ-ական գործընկերների խորհուրդների կարիքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

