Մեկնարկեց Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Արխիվ 12-16

Մեկնարկեց Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարքը

ՀՀ ԱԺ-ն կրկին նախաձեռնել է խորհրդանշական մեկ միջոցառում եւս: Այս անգամ այն նվիրված է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90- ամյակին եւ պատահական չէ, որ այն կրում է «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը: Նշենք, որ մտահղացումը պատկանում էր ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին: Միջոցառումների շարքն այժմ իրականացվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի պատասխանատուն է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը: Հոբելյանական ձեռնարկն ընդգրկում է, ինչպես Հայաստանը, այնպես էլ ԼՂՀ-ն: Հանդիսավոր մեկնարկը տրվեց Արարատի մարզի՝ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը: Ներկայացված էր 12-17 տարիքային խմբի 30 աշակերտի շուրջ 60 աշխատանք: Ժյուրի 5 անդամները կոլաժային հավաքածուները ուսումնասիրելուց հետո փակ քննարկումների արդյունքում ընտրեցին լավագույն 6 աշխատանքները: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ժյուրիի անդամ Կարինե Պողոսյանը, լավագույնը ճանաչված հեղինակները դուրս կգան եզրափակիչ փուլ, ու նրանց աշխատանքները կցուցադրվեն ՀՀ ԱԺ-ում: Տիկին Պողոսյանը հավելեց, որ հաղթողներին կտրվեն պատվոգրեր, խրախուսական պարգեւներ, իսկ լավագույն աշխատանքը կդառնա տարվա մշակութային խորհրդանիշ՝ ՀՀ ԱԺ-ում: ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով գլխավորում է ժյուրին, իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին անմիջական աջակցություն ցուցաբերելու համար, ապա ուրախությամբ փաստեց, որ նմանատիպ միջոցառումները լուրջ խթան են հանդիսանում տաղանդավոր եւ շնորհալի երեխաների բացահայտման գործում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում