Շ. Պետրոսյան. «ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՀԵԼԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏԵԼԸ, ՄՈՐԸ ՍԻՐԵԼՈՒ ՆՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ Է»

Արխիվ 12-16

Շ. Պետրոսյան. «ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՀԵԼԸ, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏԵԼԸ, ՄՈՐԸ ՍԻՐԵԼՈՒ ՆՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ Է»

 

Այսօր հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ խոսեց նախ մեր վատ հարեւանի, ապա հայ զինվորի ազնվագույն տեսակի մասին.

«Աստվածակուռ, գեղեցիկ, խոսուն, ամենաուժեղ է Հայաստանի բնությունը, անբացատրելի է ու միշտ զարմացնող, ու ես լուռ եմ: Ունենք այն, ինչ ունենք, ու պարզ է այս լռությունը, զուսպ, պապիս նման իմաստուն, չագահ: Գիտեք, ես հասկանում եմ մեր թշնամուն, նաեւ ինչ խոսք սարկազմով, բայց նրանց պատմաբաններին ու գրողներին, որ իրենց պաթոլոգիկ երեւակայությամբ Բրեդբերիի ու Ազիմովի հացը կտրել են: Իրականում պատմաբան ու հնագետ չունեն, որովհետեւ պատմություն չունեն: Սաղ գրող են, հո չեն գրում: Մեկ-մեկ ինձ թվում է, թե փորձության բոլոր ձեւերը ասես առաջին անգամ հենց մեզ` հայերիս վրա են կիրառվել: Ամենահին ազգը լինելու փորձությունը, աշխարհագրական բարդ դիրքի, վատ հարեւան ունենալու, դավաճանության, վտարանդի լինելու, միամիտ լինելու փորձությունը (հա՛-հա՛, առաջին միամիտը հայ էր): Վատ հարեւան ունենալու առթիվ մի բան հիշեցի.

Տղաներից մեկը պատմեց, որ ռազմական գործողության նպատակը թշնամու զինանոցի պարունակության հաշվարկն է եղել, թե քանի միավոր հրետանի, զենքի ինչ տարատեսակներ կան: Ասում է` հասանք իրենց խրամատներին, ու բոլորը` 6 հոգի, քնած էին: Մեկն արթնացավ: Քարացանք: Ընդամենը իր պետքն էր հոգում: Զինվորներս զարմացան` խրամատո՞ւմ, նույն տեղո՞ւմ, ուր իրենց սահմանը պիտի պահե՞ն: Հերիք չի քնած են ու չեն հսկում, դեռ մի բան էլ… Ինչեւէ: Հարցրի` սպանեցի՞ք:  Ոչ մի կերպ: Ո՞նց: Նախ քնած էին, բացի այդ խնդիրն այլ էր:

Հայ զինվոր, իմ հպարտություն, ես խոնարհվում եմ քո ազնվական տեսակի առջեւ: Բա մարդ իր տունը չհսկի՞: Վստահ են, գիտեն, որ հայը «Թալիա՛թ, ե՛ս եմ, Սողոմո՛նը» խոսքերով դիմող, աչքերին նայող տեսակն է: Անգամ կռվելիս է արժանապատիվ ու քնածին չի սպանի: Հայ զինվորի հայրենիքը իր տան շեմից մինչեւ խրամատն է ու մարդ չի կեղտոտի իր տունը: Ուժեղը առաջինը չի կռվում, իմաստունը` չի բանավիճում, ազնվական հայը քնած թուրքին, դաշտում աշխատող մշակին, անմեղ երեխային, հղի հարսիկին, անօգնական ծերունուն չի սպանում, չկա նման օրինակ, չկա:

Ու մի բան էլ, … օ՜, ինչ հայրենասեր աղջիկ է… Գիտեք, ես հայրենիքս պաշտում եմ, ինչպես մորս եմ պաշտում ու մեկը մինչ օրս չասաց, օ՜, ինչ մայրասեր աղջիկ է: Տարիքը գալիս է ու տղերքը գնում են բանակ, ու դա բնական է: Խաղաղությունը թանկ է, թանկարժեք է, դժվար է ու պարտադիր քրիստոնեայի համար: Ու այդ տղերքն են պահում մեր  երկրի խաղաղությունն իրենց արիությամբ ու կյանքի գնով, եւ այդ տղերքը դիրքերը պահելիս չեն մտածում, թե ի՜նչ հայրենասեր են: Երկրի սահմանները պահելը, հայրենիքը պաշտելը, մորը սիրելու նման օրինաչափություն է:

Փառք ու պատիվ հայ զինվորին ու խաղաղ եւ անփորձանք ծառայություն Հայաստանի ու Արցախի սահմաններում: Տղե՛րք, ձեր լուռ հայրենասիրությանը մատաղ, ու հիշեք, տղե՛րք, մեռնողը դավաճան է»:

Ելույթից հետո խորհրդարանական պատգամավորները հուզված սկսեցին ծափահարել, իսկ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ էլ իրավացիորեն անդրադարձավ նախորդ հայտարարություններ անողներին. «Եթե այս հայտարարությունը հնչեր սկզբում, երեւի այդքան ծակծկող ելույթներ չէին լինի ու հեռանային դահլիճից»: Ուշագրավ էր նաեւ այն, որ ելույթից տպավորված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՆ էլ մոտեցավ տիկին Պետրոսյանին ու համբուրեց  ձեռքը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում