«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ»-Ը ԵՐԵւԱՆԸ ԿՎԵՐԱԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ

Արխիվ 12-16

«ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ»-Ը ԵՐԵւԱՆԸ ԿՎԵՐԱԾԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ


Սեպտեմբերի 18-28-ը Հայաստանը կվերածվի միջազգային գրականության յուրօրինակ հարթակի: «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ» ամենամյա փառատոնի շրջանակներում Հայաստան կայցելեն գրողներ՝ աշխարհի 11 երկրներից: Համաշխարհային գրականությունը ներկայացնող հյուրերը կմասնակցեն մասնագիտական քննարկումների, կհանդիպեն հայաստանյան բուհերի ուսանողների հետ, իրենց փորձն ու պատկերացումները կկիսեն ժամանակակից հայ գրողների հետ: Այս տարի «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ»-ի մասնակիցները կուղևորվեն նաև Արցախ, ուր ևս նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ: Փառատոնի ծրագրից կարելի է առանձնացնել սեպտեմբերի 27-ին նախատեսված միջոցառումներից մեկը: Հայ դասական երաժշտության հայր, բանաստեղծ, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ծննդյան օրը: Համաշխարհային գրականության ներկայացուցիչները կայցելեն ԿՈՄԻՏՍԻ անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս «ԳՐԱԿԱՆ ՏԱՊԱՆ»-ը անակնկալներ է պատրաստել հայ ընթերցողների համար: Փառատոնի այս տարվա առանցքային հյուրերից են լեհ հանրաճանաչ գրող ՅԱՆՈՒՇ ԼԵՈՆ ՎԻՇՆԵԻՍԿԻՆ և բրիտանացի ՄԵԳ ՌՈՍՈՖԸ: Փառատոնի շրջանակներում Գաֆեսջյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա հանդիպում բրիտանացի հանրահայտ գրող ՄԵԳ ՌՈՍՈՖԻ հետ, որի ընթացքում կցուցադրվի նաև նրա ստեղծագործության հիման վրա նկարահանված «ԻՆՉՊԵՍ ԵՄ ԱՊՐՈՒՄ ՀԻՄԱ» ֆիլմը:

Փառատոնի հաջորդ առանցքային միջոցառումը ՅԱՆՈՒՇ ԼԵՈՆ ՎԻՇՆԵԻՍԿՈՒ «ԳՐԱՆԴ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսն է, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Երևանի Ռոյալ Թուլիփ Գրանդ հյուրանոցում: Այս գրքի հրատարակման բացառիկությունն այն է, որ հայ ընթերցողն առաջին անգամ է հնարավորություն ունենում Վիշնևսկու գրականությունն ընթերցելու հայերենով` բնագրից արված թարգմանությամբ:

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում