«ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՅՐԵՐ, ԴՈՒՔ ԷԼ ԾՆՈՂ ԵՔ ԵՎ ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԿՀԱՍԿԱՆԱՔ ՆԱՄԱԿԻՍ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ՀԱՐԳԱՐԺԱՆ ԱՅՐԵՐ, ԴՈՒՔ ԷԼ ԾՆՈՂ ԵՔ ԵՎ ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԿՀԱՍԿԱՆԱՔ ՆԱՄԱԿԻՍ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՅՆ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՉԵՔ ԹՈՂՆԻ»

 

Բագրատաշեն համայնքի բնակիչ ՌՈՄԱՆ ԶԱՔԻՅԱՆԸ բաց նամակ է գրել` ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որում մասնավորապես ասված է.
«Հարգարժան այրեր, Դուք էլ ծնող եք և ես վստահ եմ, որ կհասկանաք նամակիս կարևորությունն ու այն անարձագանք չեք թողնի: Բավական երկար ժամանակ գումար էինք հանգանակում, որպեսզի կարողանանք Ֆրանսիայում իրականացնել փոքրիկիս` 3-ամյա Իգոր Զաքիյանի աչքի վիրահատությունը: Որդուս բժիշկներն ախտորոշել էին աչքի խնձորակի սուբատրոֆիա, որը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում է եւ քայքայվում: Այժմ արդեն ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը, որը պետք է տեղի ունենա սույն թվականի հոկտեմբերի 3-ին եւ ստուգումներն իրականացնելու համար մենք պետք է Ֆրանսիայում լինենք արդեն սեպտեմբերի 26-ին: Սակայն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է միայն ծնողներից մեկին: Ֆրանսիա մեկնելու համար արդեն դեսպանատան կողմից մերժվել ենք երեք անգամ։ Ամեն անգամ իրենք նոր փաստաթուղթ են պահանջում, սակայն միևնույն է, մերժում են: Նշեմ, որ ի վերջո, հետազոտություն անցնելու համար արդեն մեկ անգամ որդուս հետ մեկնել եմ Փարիզ: Բայց երեխան փոքր է, առանց մոր չի դիմանում, անընդհատ լաց է լինում, բժիշկները չեն կարողանում հետազոտել աչքերը։ Բայց այս անգամ արդեն վիրահատության օրն են նշանակել, որպեսզի հասցնեմ գալ Հայաստան և կնոջս հետ մեկնեմ, մինչդեռ հիմա ևս մեզ` երեքիս վիզա տալը մերժում են: Այս անգամ դեսպանատունը պահանջել է ներկայացնել երեքիս համար պատվիրված տոմսեր, երեք անձի համար ամրագրված հյուրանոց, հիվանդանոցից՝ վիրահատության համար վճարած լինելու մասին հավաստություն։ Բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, սակայն դրանից հետո ինձ կանչեցին դեսպանատուն և տեղեկացրեցին, որ հյուպատոսը որոշել է, թե երեխայի ծնողներից միայն մեկը կարող է ուղեկցել նրան։
Այլեւս ի զորու չեմ, բացատրել, խնդրել արտակարգ եւ լիազոր դեսպանին, որ ընդունի, թե որքան օրհասական է պահը, խնդրում եմ` միջամտել ու օգնել, որպեսզի շենգենյան վիզա ստանանք: 
Եվ ի վերջո, հարց է ծագում. եթե մեզ երեքիս վիզա չէին տալու, ապա ինչո՞ւ են երեք հոգու տոմս պահանջել, երեք հոգու հյուրանոցի համար։ Մենք նպատակ չունենք Ֆրանսիայում մնալու, մենք ընդամենը փորձում ենք փրկել մեր երեխային՝ միակ ու երկար սպասված փոքրիկին: Անգամ կարող են մեզ հետևել այնտեղ, մենք հետ ենք գալու: Իմ եւ կնոջս ցանկությունը միայն փոքրիկիս վիրահատությունն է: Ժամանակը կարող է ճակատագրական լինել զավակիս համար…
Հարգանքներով` ԻԳՈՐԻ ՀԱՅՐ

Հ.Գ.- Թող Աստված պահի ու պահպանի բոլորիդ զավակներին, ովքեր ամեն օր վայելում են արևի շողերը»:

Առողջություն մաղթենք փոքրիկին ու հուսանք, որ նա բարի մարդկանց շնորհիվ այս կյանքին կրկին կնայի իր վառ աչուկներով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում