ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ՝ ՄԱԽԱՉԿԱԼԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Արխիվ 12-16
ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ՝ ՄԱԽԱՉԿԱԼԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Այս օրերին Մախաչկալայում ընթանում է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցող 12 երկրների ներկայացուցիչների թվում են նաև հայ բռնցքամարտիկները: Երեկ իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով առավելության է հասել վրացի Գելա Աբաշիձեի նկատմամբ: Վլադիմիրը իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 11-ին և կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Իսմաիլ Իլիևի հետ: Այսօր հաղթանակ են տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վարդանյանը պարտության է մատնել բելառուս Դմիտրի Սապոնին, իսկ Բաչկովը առավելության է հասել Բրազիլիան ներկայացնող Ջոնաթան Սուարեսի նկատմամբ և վաղը կմրցի բելառուս Իվան Բառանչիկի հետ: Ցավոք պարտություն է կրել 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Սարգսյանը, ով զիջել է Ռուսաստանը ներկայացնող Մուհամեդ Շաբանովին: Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգան նաև 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը և Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաև 91 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Իքլիմյանը: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

