ՙՙԵՐԲ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ
Արխիվ 12-16ԵՐԲ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԵՆ
Հուշարձանների պահպանությունն ու նրանց աղտոտվածությունը միշտ էլ բոլորի քննարկման եւ ուշադրության կենտրոնում է եղել: Երեկ ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանում հարցն արդեն պատգամավորների քննարկման ու անհանգստության առիթն էր: Մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ պատգամավորներին վստահեցրեց. ՙՀուշարձանների պահպանությունն իրենց ուշադրության կենտրոնում է՚,- եւ հավելեց, որ այս հարցի համար պատասխանատու են ոչ միայն գերատեսչությունները, այլեւ քաղաքացիները. ՙՀարցը համակարգային է: Պետք է քաղաքացուն վաղ հասակից դաստիարակել, որ չվնասի հուշարձանները՚:
Իսկ ինչ վերաբերում է պատկան մարմիններին, ապա ըստ փոխնախարարի. ՙՊատկան մարմիններն աշխատում են: Շատ են դեպքերը, որոնց մասին չգիտեք, երբ դրական լուծում ենք արձանագրում՚,- ասաց Ա. Սամուելյանն ու օրինակ բերելով` նշեց, որ արդեն չորորդ անգամն է, ինչ քաղաքի կենտրոնում գտնվող Հովհաննես Այվազովսկու արձանի վրայից կորչում է վրձինը: Իսկ թե ի±նչ պատճառներով, եւ ո±ւմ կողմից` դեռ հայտնի չէ: Ուստի, մնում է ենթադրել, որ հուշարձանների պահպանության հարցն այդքան էլ լավ չի իրականացվում, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ ընդհանրապես հուշարձաններից մասնիկներ ու ինչ-որ բեկորներ են պոկվում կամ անհետանում: Դա, փաստորեն, չժխտեց փոխնախարարն ու խոստովանեց, որ չեն կարողանում արդյունավետ իրականացնել հուշարձանների պահպանության խնդիրը` նույնիսկ տեսախցիկներ տեղադրվելուց հետո:Այդուհանդերձ` Սամուելյանը նշեց, որ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկը վերջերս համալրվել է 448 նոր մշակութային արձաններով, որոնց տրվել են համապատասխան վկայագրեր: Սակայն, եթե նախարարությունը չի կարողանում պատշաճ կերպով պահպանել եղած հուշարձանները, ապա, ինչպես կասեր հայտնի հեռուստահաղորդավարը` իմա±ստը` ցանկը 448 մշակութային նոր հուշարձաններով համալրելու, երբ չի բացառվում, որ այդ 448-ն էլ կհայտնվեն գրեթե նույն իրավիճակում: Մինչդեռ, փոխնախարարը աչքալուսանք էր տալիս, որ թեպետ Չարենցավանի ճանապարհին գտնվող` քանդակագործ Դավիթ Բեջանյանի ՙՀավերժության ժապավեն՚ պղնձաձույլ արձանը, որը բազմիցս ենթարկվել է կտտանքների, թեպետ չի գտնվում Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության ցանկում, բայց վերջիններս այնքան բարի են եղել, որ զբաղվել են նաեւ այս արձանի պահպանությամբ: Ինչ խոսք, սա կարելի էր մեծահոգություն համարել, եթե իրականում վերոնշյալ արձանի վիճակն այսօր էլ ողբերգական չլիներ:
Կույտը մշակեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

