ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՙԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ՚

Արխիվ 12-16

ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ ՄԱՆԿԱԿԱՆ ՙԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ՚

Սեպտեմբերի 14-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում պարզ կլինի, թե նոյեմբերի 15-ին Մալթայում ով կներկայացնի Հայաստանը Մանկական ՙԵվրատեսիլ- 2014՚ երգի միջազգային հեղինակավոր մրցույթում: Մանկական ՙԵվրատեսիլ-2014՚ երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլում կպայքարեն տասը մասնակիցներ: Այս տարի մրցույթի քվեարկության կանոններում փոփոխություններ չեն սպասվում. հաղթողը կընտրվի sms քվեարկությամբ եւ պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:
Այս տարի Մանկական ՙԵվրատեսիլ- 2014՚ երգի միջազգային հեղինակավոր մրցույթին մասնակցության համար Մալթա կմեկնեն Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Կիպրոսի, Իտալիայի, Մալթայի, Մոնտենեգրոյի, Ռուսաստանի, Սերբիայի, Շվեդիայի, Սլովենիայի, Նիդերլանդների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Սակայն, կարծես թե, այս տարի Մանկական ՙԵվրատեսիլի՚ նախընտրական փուլը թեժ է ընթանալու, այնքան թեժ, որ նույնիսկ երիտասարդ կատարողների ՙԵվրատեսիլի՚ հայաստանյան փուլում նման թեժ իրավիճակներ չի եղել: Չնայած` մրցակիցները փոքրիկներ են, սակայն, արդեն սկսվել է պայքար, որի կիզակետում երգիչ Կարեն Օհանյանն ու Միկան են, իրենց ՙShine out՚ երգով: Բարության մասին դրական երգով ու տեսահոլովակով արդեն հայտնի է, որ Կարենն ու Միկան պատրաստվում են մասնակցել Մանկական ՙԵվրատեսիլ-2014՚ երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին:
Ի դեպ, երգն ունի երկու տարբերակ` տեսահոլովակը նկարահանվել է անգլերեն, իսկ Մանկական ՙԵվրատեսիլի՚ նախընտրական փուլում` անգլերեն կլինի միայն ռեփի հատվածը, երգն ամբողջությամբ կհնչի հայերեն տարբերակով, քանի որ ըստ մրցույթի կանոնների` թույլատրվում է, որ երգը 30 տոկոսով լինի անգլերեն: Երգի տեսահոլովակի պրեմիերայից հետո համացանցում սկսվեց մեկնաբանություններով հակահարվածը, բայց այս անգամ մեկնաբանությունների հեղինակները բացելով իրենց գարշելի բերանները` մի պահ գուցե մոռացել էին, որ երգողները ոչ թե շոուբիզնեսյան կայացած աստղիկներ են` որոնք արդեն սովոր են նման վիրավորական մեկնաբանությունների, այլ սկսնակ փոքրիկներ, որոնց համեմատել էին համասեռամոլների ու կենդանական աշխարհի ամենագեր ներկայացուցչի հետ: Ինչեւէ, ՙԻրավունքն՚ այդ թեմայի շուրջ զրուցեց Կարեն Օհանյանի հայրիկի` պրոդյուսեր ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ, ով վրդովված` այդ մեկնաբանությունների հեղինակներին խորհուրդ տվեց մի պահ կանգ առնեն ու պատկերացնեն, որ նրանց փոխարեն` իրենց եղբայրն է կամ որդին. ՙԻնչպե±ս կարող է մարդ փոքր երեխայի հասցեին նման արտահայտություններ անել ու վիրավորել: Անկախ ամեն ինչից, թեկուզ եւ երգը կամ տեսահոլովակը վատն էր, նրանք պիտի միայն ողջունեին հենց նրա համար, որ երեխաները զբաղվածություն ունեն, ինչ-որ գործ են անում՚,- ասաց պրոդյուսեր հայրիկն ու հավելեց, որ մի կողմից` դա իրենց համար PR է եղել. ՙՑանկանում էին մեզ սեւ PR անել, բայց ստացվեց ճիշտ հակառակը, որովհետեւ եթե նրանք 50 հոգի էին, հիմա արդեն 200 հոգի հակահարված սկսեցին նրանց դեմ, ու բոլորը Կարեն Օհանյանին ու Միկային սկսեցին գովել՚:
ՙԻրավունքի՚ այն հետաքրքրությանը, թե հիմա ինչ հոգեկան վիճակում են երեխաները եւ ինչ տրամադրվածությամբ են մասնակցելու հայաստանյան նախընտրական փուլին, Ա. Օհանյանը տեղեկացրեց. ՙԲնականաբար, երեխաները սկզբում մի քիչ վատ ընդունեցին, վիրավորվեցին, թե ինչու են նման բաներ գրել, բայց հետո հասկացան, որ ավելի շատ նախանձն է նրանց մեջ խոսում: Ես իրենց բացատրեցի, որ դուք ավելի լավն եք դրա համար էլ նման բաներ են անում: Հիմա  նրանց մոտ անցավ այդ խուճապը, եւ ասեմ, որ հաստատ ավելի լավ վերջաբան կունենա ամեն ինչ, քան սկզբում կարծում էինք՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում