ՙՙԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՂԱԾ ՋՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԴԱՐ ԲԱԺԱՆԵL ՄԱՐԴԿԱՆՑ՚

Արխիվ 12-16

ՙԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՂԱԾ ՋՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԴԱՐ ԲԱԺԱՆԵL ՄԱՐԴԿԱՆՑ՚


Ինչպես հայտնի է, Արարատի մարզում ջրի պակասը սկսել է անհանգստություն պատճառել գյուղացիական տնտեսություններին: Այս իրավիճակը հատկապես ի հայտ է եկել վերջին տարիներին, ձկնաբուծական ընկերությունների ջրօգտագործման ծավալների չարաշահման եւ ապօրինի հորերի շահագործման հետեւանքով:
Ջուրը խնդիր է դարձել մարզի տարբեր համայնքներում: Գյուղացիները բողոքում են, որ ոռոգման ջրի բացակայությունից տուժում է այգեգործությունը, եւ իրենց այգիները ամայացման վտանգի առաջ են կանգնել: Օրական երկու ժամով տրվող ջուրը գյուղացիներին հնարավորություն չի տալիս մշակել նույնիսկ տնամերձ հողատարածքը:
Վերոնշյալ խնդրի շուրջը փորձեցինք զրուցել ՙՎեդի՚ ՋՕԸ-ի գործադիր տնօրեն ՄԱՐՏԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ, ով ասաց, որ այս տարին ընդհանուր առմամբ սակավաջուր է, եւ քայլեր են ձեռնարկվում այդ խնդրի լուծման ուղղությամբ.
-Ջրային ոռոգման համակարգում խնդիրներ միշտ եղել են` սկսած խորհրդային տարիներից: Ոռոգման համակարգը միշտ թարմացման խնդիր ունի, իսկ թարմացում պարբերաբար կատարվում է` նոր ջրագծեր կառուցվում են: Բայց քանակը այնքան չէ, որպեսզի բավարարի, որ հողային ջրանցքներից անցնենք բետոնե, երկաթյա կամ խողովակային համակարգի, որը կարողանա բավարարել ամբողջ պահանջը:
Մեր զրուցակցի խոսքով` ոռոգման ջրի խնդիրը այս տարի առավել ցայտուն է, որովհետեւ տարին երաշտային էր ՙՎեդի՚ ՋՕԸ-ը ջուրը ստանում է Ազատի ջրամբարից, Արտաշատի ջրանցքի միջոցով եւ Վեդի գետից, որոշ քանակ էլ` խորքային հորերի միջոցով: Իսկ Ազատի ջրամբարի ջրի քանակությունն այս տարի շատ քիչ էր` քառասունհինգ միլիոն խորանարդ ջուր է լցվել, յոթանասուն միլիոնի փոխարեն: Բնական է, որ դա չէր կարող բավարարել ամբողջ պահանջարկը, եւ եթե նկատել եք, Վեդի գետում գրեթե ջուր չկա: Բնական է, որ եթե ջուր չկա, պետք է լինի դժգոհություն, եւ դա ինչ-որ տեղ ընդունելի է: Այսինքն ջրի պահանջարկ, անխոս, կա, բայց խնդրի լուծումը բավարարել դեռեւս չենք կարողանում: Ես երբեք չեմ ասել, որ մենք իդեալական ենք աշխատում կամ սրանից հետո այդպես կաշխատենք, քանի որ իդեալական աշխատելու  համար շատ գործոններ ու հանգամանքներ կան, բայց որ ամեն ինչ անում ենք, որպեսզի ջրի հետ կապված խնդիրները հնարավորինս մեղմենք, դա միանշանակ է:
- Այսինքն Դուք եւս փաստում եք, որ ոռոգման ջրի խնդիր իրոք կա, եւ գյուղացիների դժգոհություններն անտեղի չեն:
- Իհարկե, եթե ջուր չկա, դժգոհություն կլինի, բայց գյուղացին եւս պետք է հասկանա, որ խնդիրը, բացի սուբյեկտիվ պատճառներից, ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ:
- Պարո°ն Առաքելյան, ինչպես եք տեսնում այդ խնդրի լուծումը:
- Փորձում ենք ավելացնել վարչարարությունը. աշխատում ենք այնպես անել, որպեսզի սոցիալական արդարություն լինի, այսինքն մարդը իմանա, որ եթե իրեն ջուր չի հասել, չի հասել նաեւ հարեւանին: Աշխատում ենք գոնե եղած ջրի քանակությունը հնարավորինս արդար բաժանել մարդկանց: Խնդիրը եթե լուծելի է, ապա ցանկացած պարագայում աշխատում ենք ամեն կերպ արդարացի լուծում տալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում