ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ՆԱԵՎ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ՆԱԵՎ
ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Ուրբաթ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ներսիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական երկրորդ նիստը` ըստ հայցի` Լիլի Մինասյանի, Աննա Շահնազարյանի, Արաքսյա Հակոբյանի, Արեւիկ Մարտիրոսյանի, Դավիթ Թադեւոսյանի, Էլվիրա Մելիքսեթյանի, Գայանե Առուստամյանի, Գայանե Ղազարյանի, Մամիկոն Հովսեփյանի, Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Կաժոյանի, Վահանչերազ Իշխանյանի, Վահան Սեդրակյանի, Վարդան Համբարձումյանի` ընդդեմ ՙԻրավունք՚ թերթի եւ թերթի գլխավոր խմբագրի` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ` պատվի եւ արժանապատվության հատուցված վնասի պահանջի մասին: Վերջիններս ՙԻրավունք՚ թերթից` որպես վնասի փոխհատուցում, պահանջում են հինգ միլիոն դրամ:
ՙԻրավունք՚ թերթի շահերը դատարանում պաշտպանում է ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական ընկերության ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, իսկ հայցվոր կողմինը` ՄԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԲԻՍՏՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ
ՀԱՄԱՐ ԴԱՏԱՎՈՐՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ
Դատական այս նիստում, սակայն ՙէլիտար՚ հայցվորների` Նվարդ Մարգարյանի, Պերճուհի Կաժոյանի, Մամիկոն Հովսեփյանի, Աննա Նիկողոսյանի եւ Էլվիրա Մելիքսեթյանի շահերը պաշտպանում էր եւս մեկ փաստաբան` ՆՎԱՐԴ ՓԻԼԻՊՈՍՅԱՆԸ, ով, ի դեպ անցյալ տարի պաշտպանում էր ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ-ին, որը դատի էր տվել ՙԻրավունքին՚` իրենց կողմից կազմակերպված ՙՀեշտոցի մենախոսություն՚ ներկայացումը քննադատելու համար:
Նիստին ներկա էր նաեւ ՙՖոտոլուր՚ լրատվական գործակալությունը, ով դատարանից թույլտվություն խնդրեց լուսանկարահանելու դատական նիստի մասնակիցներին, սակայն հայցվոր կողմի ներկայացուցիչները առարկեցին` պատճառաբանելով, որ պատասխանող կողմն իբր ՙշոու է կազմակերպում, լուսանկարները տեղադրում սոցիալական ցանցերում, որոնց տակ գրվում են վիրավորական արտահայտություններ՚: Պատասխանող կողմի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայցվոր կողմի առարկությունը համարեց իրավազուրկ եւ կողմ արտահայտվեց դատական նիստի մասնակիցներին լուսանկարահանելու ցանկությանը, քանի որ ՙՖոտոլուրը՚ գրանցված է ՀՀ-ում որպես լրատվական գործակալություն եւ իրավունք ունի մասնակցելու դռնբաց դատական նիստերին: Դատական նիստի ընթացքում, սակայն, ականատես եղանք, որ շոու իրականում կազմակերպում է հայցվոր կողմը, մասնավորապես խոչընդոտում է ՀՀ-ում գրանցված լրատվական գործակալության գործունեությունը` ցույց տալով ազատ խոսքի ու մամուլի մասին իր ՙպատկերացումը՚:
Հայցվոր կողմի պաշտպաններից Նվարդ Փիլիպոսյանը միջնորդությամբ հանդես եկավ եւ խնդրեց դատարանին դատական նիստը հետաձգել, քանի որ իր վստահորդներն իրեն միայն երեկ են ուղարկել գործի նյութերը, եւ ինքը չի հասցրել դրանց ծանոթանալ: Դատավոր Ներսիսյանը, սակայն մերժեց միջնորդությունը` ասելով, որ գործը դատարան է մտել հունիսի 16-ին, եւ եթե հայցվոր կողմի ներկայացուցիչը ժամանակ չի ունեցել ծանոթանալ գործի նյութերին, դա եղել է հայցվոր կողմի անբարեխղճության պատճառով: Եվ հանկարծ, Նվարդ Փիլիպոսյանը 15 րոպե ժամանակ խնդրեց` գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Այ քեզ բան, փաստորեն, երեկ` ամբողջ օրը, հայցվոր կողմի ներկայացուցիչը ժամանակ չի ունեցել կամ չի տրամադրել գործի նյութերին ծանոթանալու եւ 15 րոպեում պիտի այդ ամենը ՙմարսի՚: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ 15 րոպե անց, երբ դատավորը միջնորդություն խնդրած փաստաբանին հարցրեց` պատրաստ է արդյոք սույն գործը մտնելու դատաքննության փուլ, դատական նիստի ներկաները մոտ 10 րոպե լսեցին` ինչպես է դատավորը դասախոսություն կարդում փաստաբանական պալատի անդամ համարվող երիտասարդ փաստաբանի համար, բացատրում նրա պարտականությունները: Ի վերջո, դատավորը, հասկանալով, որ անիմաստ է բանավիճել, ասաց. ՙԵս գնահատում եմ ձեր մտքի ճկունությունը, շնորհակալություն: Դատարանը հեռանում է որոշում կայացնելու՚: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ժամը` 12:20-ին:
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՙԻՐԱՎՈՒՆՔ՚ ԹԵՐԹԻ ԵՎ ԸՆԴԴԵՄ
ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԻ
Իսկ դատարանի դիմաց մի շարք քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ պարզապես ազգային արժեքների պահպանման համար մտահոգ քաղաքացիներ հավաքվել էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց` ասելու. ՙՈ°չ համասեռամոլության լոբբիստներին՚:
Ի պաշտապանություն ավանդական ընտանիքի արժեհամակարգի պաշտպանության եւ ընդդեմ այլասերվածության քարոզի այս ակցիային մասնակցում էին ՙՀամահայկական ծնողական կոմիտե՚ ՀԿ-ի նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ, ՙՄխիթարիչ՚ բարեգործական ընկերությանե հիմնադիր, հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, ՙԱզգային արժեքների պահպանման ճակատ՚ ՀԿ-ի համակարգող ՍԵՎԱՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, ՙՀայոց թանգարան՚ հուշարձանների պահպանության նախաձեռնության կազմակերպիչ ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆԸ եւ այլք:
Ակցիային ներկա էր նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով եւս մեկ անգամ փաստեց, որ արեւմտյան ֆինանսավորմամբ գործող որոշ ուժեր Հայաստանում ուղղակի հետապնդում են այն թերթերին ու կազմակերպություններին, ովքեր դեմ են արտահայտվում այլասերման քարոզչությանը: Հ. Բաբուխանյանը մասնավորապես նշեց.
- Որպեսզի ոչնչացնես երկիր, երկրի ինքնիշխանություն, ազգի ինքնուրույնություն, պետք է ոչնչացնել ազգային արժեհամակարգ եւ ներդնել օտար արժեհամակարգ, որը կփոխարինի իրական, բնական արժեհամակարգին: Այն, ինչ-որ այսօր կատարվում է աշխարհում, դա կռիվն է գլոբալիստական, հակաքրիստոնեական, հակամարդկային ուժերի` ընդդեմ քրիստոնեական, ազգային արժեքների, բարու: Եվ այս կռվի մեջ հայ ժողովուրդն ունի իր առանցքային դերը, ինչպես հազարամյակներ շարունակ: Այսօր մենք ի ծառս ենք ելել, որպեսզի կոտրենք ու դեմ առնենք այդ գլոբալիստական, հակաքրիստոնեական ծավալապաշտությանը` պահպանելով մեր ազգային գաղափարախոսությունը: Այսօր տարբեր տիպի ակտիվիստներ հակազգային, հակաքրիստոնեական, հակաբնական մարդկային կեցվածք ունեցող տարբեր երեւույթներ վեր են կացել, որպեսզի ճնշեն ՙԻրավունք՚ թերթը կամ բոլոր այն կազմակերպություններին, որոնք փորձում են պահպանել հայ ազգային քրիստոնեական ավանդապաշտությունը: Նրանք այսօր ծառայում են այն գործին, որպեսզի ոչնչացնեն հայ ազգը, հայ պետությունը եւ մեր արժեհամակարգը փոխարինել օտարով: Մենք պետք է կարողանանք դրա դիմաց կանգնել, միավորվել ու թե° օրենսդրական բազայով, թե° գործնական աշխատանքով, թե° մամուլով, թե° հասարակական կազմակերպություններով ասել, որ հայ ենք, ուզում ենք ապրել հայեցի եւ մեր ազգային պետության մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

