ԱՄՆ-Ը ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ը ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ


Ուելսում անցած շաբաթ տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, ինչպես եւ սպասվում էր, իրոք պատմական նշանակություն ունեցավ: Համենայնդեպսª այդ գագաթաժողովում ՆԱՏՕ-ն, թերեւս ավելի տեղին կլիներ ասելª ԱՄՆ-ը, հստակեցրեց իր հարաբերությունները Ռուսաստանի հետª վերջինիս ըստ էության համարելով թիվ մեկ հակառակորդը: Այլ հակառակորդների եւս ՆԱՏՕ-ն տեսնում է, սակայն ավելի շատ` տնտեսական ուղղվածության: Դրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը եւ այլն:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐԻՑ ՆԱՏՕ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ Է

Այսպիսովª ՙՍառը պատերազմից՚ հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ն, ըստ էության, աշխարհը վերստին բաժանում է երկու մասիª դաշնակիցների եւ հակառակորդների: Այդ կերպ, հասկանալի է, ԱՄՆ-ը փորձում է առնվազն եվրոպացիների աչքերում վերաիմաստավորել ՆԱՏՕ-ի գոյության բուն փաստը. եթե կան գլոբալ հակառակորդներ, ուրեմն դաշինքը պետք է պահպանվի: Իհարկեª սրանով ԱՄՆ-ը անուղղակիորեն ընդունում է, որ եթե ունեն գլոբալ հակառակորդներ, ապա աշխարհի կառավարման միաբեւեռ համակարգն այլեւս գոյություն չունի: Սակայն մյուս կողմից էլª այդ որոշման արդյունքում, բնականաբար, առաջիկայում շեշտադրում կարվի ՆԱՏՕ-ի զարգացման վրա, ինչը ենթադրում է, որ Եվրոպան պետք է ավելի լայն բացի գրպանը դաշինքի համար: Բնական է նաեւ, որ այդ հավելյալ ծախսերի առյուծի բաժինը կհոսի դեպի ամերիկյան ռազմական արդյունաբերություն եւ այդ կարգի այլ համակարգեր, ինչը կարող է Վաշինգտոնի համար իսկական փրկօղակ դառնալ դոլարի պայթյունի ահագնացող ուրվականից գոնե ժամանակավորապես փրկվելու համար:
Մի խոսքովª գերխնդրին, որին հասնելու համար ԱՄՆ-ը պատրաստ էր մինչեւ իսկ Ուկրաինայում ռուսներին ներքաշել մեծ պատերազմի մեջ, դրանով սարսափեցնել Եվրոպային ու այդ կերպ տանել ՆԱՏՕ-ական ֆինանսավորման ավելացման ուղղությամբ, Վաշինգտոնին կարծես թե հաջողվում է հասնել առանց պատերազմական ծայրահեղությունների: Եվ նկատենք, որ այդ ծայրահեղ վտանգավոր հեռանկարներն աչքների առաջ ունենալովª այդ քայլին ինչ-որ տեղ ինքնակամ գնաց նաեւ Եվրոպան, ինչ-որ տեղ նպաստեց նաեւ Ռուսաստանը: Մի խոսքովª ձեւավորվեց մի իրավիճակ, երբ արդեն հնարավոր էր Ուկրաինայում մինչեւ իսկ զինադադար հայտարարել: Եվ նկատենք, որ այս զինադադարը պետք է բոլոր կողմերին:
Կիեւը, որ գործնականում զրկվել է բանակից, կփորձի օգտվել զինադադարից ու մնացած վերջին ռեզերվները մոբիլիզացնելª ռազմաճակատային ճեղքերը մի կերպ փակելու համար: Դոնբասին էլ էր զինադադարը պետք մեկամսյա բուռն մարտական գործողությունների արդյունքները մարսելու, բանակը վերախմբավորելու, համալրելու եւ ներքին հումանիտար իրավիճակը կարգավորելու համար:
Իսկ ահա արտաքին ուժերից զինադադարը նախ ռուսներին, ասենք նաեւ եվրոպացիներին էր պետք` գնալով ահագնացող եւ օրեցօր աճող կորուստներ պատճառող տնտեսական պատերազմից գլուխ հանելու համար: Բացի այդª ռուսները առաջիկա ամիսներին տալիս են Եվրասիական միության մեկնարկը, իսկ ուկրաինական պատերազմն ակնհայտորեն չի նպաստում դրան:
Միեւնույն ժամանակ նաեւ պետք է հաշվի առնել, որ ինչքան էլ զինադադարը ցանկալի համարվի, մեկ է, այս պահին ստեղծված ստատուս-քվոն ձեռնտու չէ եւ ոչ մեկին, այսինքնª պատերազմը մեկ օրից, մեկ շաբաթից կամ մեկ ամսից ամենայն հավանականությամբ կշարունակվի:

ԱՄՆ-Ի ԱՐԱԲԱԿԱՆ ԳԼԽԱՑԱՎԱՆՔԸ

Թե ինչքան կերկարի ուկրաինական զինադադարը, թերեւս մեծապես կախված է նրանից, թե ինչ հրահանգներ Կիեւը կստանա Վաշինգտոնից: Իսկ Վաշինգտոնը թեեւ դեռ փորձում է ցույց տալ, որ ոչ միայն ուկրաինական ճգնաժամը, այլ նաեւ Վրաստանի սահմաններին ռուսական զորքերի առկայությունն է իր միակ հետաքրքրությունը, սակայն գնալով ակնհայտ է դառնում, որ ամենեւին էլ դա չէ վերջին ժամանակների իր համաշխարհային թիվ մեկ գլխացավանքը: Այն բարդ իրավիճակը, որում ԱՄՆ-ն այս օրերին հայտնվել է Իրաքում ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում, նորություն չէ: Խոսքը, բնականաբար, Արաբական խալիֆաթի վերստեղծման հայտնի ծրագրերի մասին է, որոնք է°լ ավելի նյութականացան այն բանից հետո, երբ ՙԻսլամական պետություն՚ խմբավորման գրոհայինները սկսեցին ցուցադրաբար մորթել ամերիկյան լրագրողներինª դրանով ձեռնոց նետելով Վաշինգտոնին: Համենայնդեպսª Ուելսյան գագաթաժողովում պետքարտուղար Քերրին մինչեւ իսկ խոսեց ընդդեմ ՙԻսլամական պետության՚ կոալիցիայի ստեղծման անհրաժեշտության մասին, եւ ահա վաղը նախագահ Օբաման  ծրագրային ելույթի տեսքով կմանրամասնի այդ ուղղությամբ իր ռազմավարությունը: Սակայն Օբամայի հայտարարությունը` ՙԵս  երկիրը նախապատրաստում եմ նրան, որ պայքարի ՙԻսլամական պետությունից՚ եկող սպառնալիքի դեմ՚, արդեն իսկ ահազանգ է այն մասին, որ ԱՄՆ-ը կանգնած է Իրաքից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա նոր եւ այս անգամ արդեն միանգամայն ռեալ, այսպես ասած, հակաահաբեկչական պատերազմի շեմին: Ընդ որում, նաեւ աչքի առաջ պետք է ունենա այն վտանգը, որ այս անգամ կարող է իր տարածքում եւս բախվել իրական ահաբեկչական հարձակումների, եւ ոչ թե նրանց, որոնց հետ ամերիկյան հատուկ ծառայությունների առնչությունների մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է:
Այլ հարց է, որ թեեւ Ուելսում շատ խոսեցին ՆԱՏՕ-ի զարգացման հեռանկարներից, սակայն այն տպավորությունն է, թե նման պատերազմ սկսելու պարագայում ԱՄՆ-ը դաշնակիցների հարցում լուրջ խնդիրներ ունի: Եվրոպական առաջատար երկրներից Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք ուկրաինական ճգնաժամի պատճառով լուրջ կորուստների շեմին հայտնվեցին, կարծես թե այս պահին ավելի շատ մտահոգված են, որ այդ ամենը չվերածվի նաեւ էներգետիկ ճգնաժամի: Այդ առումով թեեւ փորձում են ՌԴ-ի եւ Ուկրաինայի հետ վերսկսել գազի վերաբերյալ բանակցությունները, սակայն ասել, թե այդ քննարկումները ձմռան շեմին ինչ էներգետիկ իրավիճակ կստեղծեն Եվրոպայում, հազիվ թե որեւէ մեկը համաձայնի: Ընդ որում, վերջին ամիսներին փորձում էին Եվրոպայի էներգետիկ այդ հիմնախնդիրը լուծել Իրանի հետ հաշտվելու միջոցով արձակվի եւ որոշ լավատեսներ նույնիսկ սկսեցին հայտարարել, թե արդյունքում Իսլամական Հանրապետությունն արդեն իսկ հայացքը դարձրել է Արեւմուտք: Բայց ահա օրերս հայտնի դարձավ, որ Իրանը պատրաստվում է օրական մոտ 500 հազար բարել նավթ վաճառել Ռուսաստանինª ռուսական ապրանքների դիմաց (դրանից հետո հասկանալի է, թե ինչու ԱՄՆ-ը սկսեց խոսել Վրաստանին ՆԱՏՕ տանելու իր ցանկության մասին): Դա հին ծրագիր է, եւ երբ հենց այս օրերին են խոսում այն կյանքի կոչելու մասին, դա նշանակում է, որ Թեհրանը պարզապես փորձում է առավելագույնս դժվարացնել ԱՄՆ-ի կյանքը Մերձավոր Արեւելքում: Այն պարզ պատճառով, որ օրական մոտ 2 մլն բարել արդյունահանվող իր նավթի մոտ 1,5 միլիոնն արդեն իսկ հոսում է դեպի հեռավոր Ասիաª Չինաստան, Ճապոնիա եւ այլն: Եթե դրանից հետո կես միլիոնն էլ ռուսներին են տալիս, ապա ստացվում է, որ Եվրոպային վաճառելու նավթ Իրանին պարզապես չի մնում: Ճիշտ է` կարելի է արդյունահանումն ավելացնել: Բայց դա էլ ժամանակ է պահանջում, մինչդեռ Եվրոպան հենց այս պահին կարող է էներգետիկ ճգնաժամում հայտնվել, ինչը միանգամից կպայթեցնի ողջ եվրոպական տնտեսությունը:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի եվրոպական հիմնական դաշնակցինª Մեծ Բրիտանիային, ապա այն կանգնած է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացման փաստի առաջ: Գալիք շաբաթ տեղի ունենալիք այդ հանրաքվեն բացասական արդյունքով ավարտելու համար Լոնդոնը ջանքեր եւ խոստումներ չի խնայում: Բայց նախնական տվյալներով` Շոտլանդիայի անկախության օգտին կարող է քվեարկել մասնակիցների բացարձակ մեծամասնությունը, ընդ որում, հանրաքվեին ընդառաջ` նրանց թիվը գնալով միայն մեծանում է: Այնպես որ, եթե հրաշք տեղի չունենա, արդեն հաջորդ շաբաթ Շոտլանդիան կհռչակվի անկախ պետություն, որն այնպիսի քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ է խոստանում Լոնդոնին, որ դրանից հետո Մերձավոր Արեւելքի մասին հաստատ չի մտածի:
Եթե սրան ավելացնում ենք, որ նմանատիպ հանրաքվե է տեղի ունենալու նաեւ Կատալոնիայումª Իսպանիայից անջատվելու հարցով, ապա դա կնշանակի, որ Եվրոպան կանգնած է ներքին սահմանների վերաձեւման բարդագույն փուլում եւ հազիվ թե կարողանա մտածել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունների կատարման մասին: Եվ արդյունքում առաջ է գալիս ֆանտաստիկ թվացող այն վարկածը, որ խալիֆաթական ճգնաժամից դուրս գալու համար ԱՄՆ-ին կմնա հույսը դնել միայն ռուսների վրա: Իսկ թե դա ինչքանով է ռեալ եւ ինչ փոխհատուցում է ենթադրում, ժամանակը ցույց կտա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում