Արցախյան հարցի շուրջ տեղի ունեցած վերջին եռակողմ հանդիպմանը...
Արխիվ 12-16
Արցախյան հարցի շուրջ տեղի ունեցած վերջին եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ հայտնվել էր ծիծաղելի իրավիճակում, հանդիպման ընթացքում նա ՙանտեսվեց՚ Ջոն Քերիի կողմից: Վերջինս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ արտգործնախարարին ողջունելուց հետո, ՙմոռացավ՚ Ալիեւին: Ծիծաղելի իրավիճակից դուրս գալու համար Ալիեւն անձամբ է մոտենում եւ բարեւում Ջ. Քերիին: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի խոսքով` դժվար է ասել, թե Քերիի այս քայլը դիտավորություն էր, թե` պատահականություն: Դեպքի վերաբերյալ նա ոչ մի տեսակետ չբացառեց. ՙՀետաքրքիր է, բայց ադրբեջանական ԶԼՄ-ը այս դեպքին ընդհանրապես չանդրադարձան:
Քերիի այդ արարքի ամբողջ ճշմարտության բացահայտումը պետք է թողնել ժամանակի վրա, որպեսզի հասկանանք, թե այդ քայլը կանխամտածված էր, թե ոչ՚,- ասաց թուրքագետը: Հիշեցնենք, որ Քերին արդարացել էր, թե Ալիեւին Սարգսյանի թիկնապահի տեղ էր դրել: Չգիտենք` այդ զարմանալի դրվագը կանխամտածված էր, թե ոչ, բայց մի բան հաստատ է` ադրբեջանական պետության լիկվիդացիայից հետո Ալիեւին ոչ միայն թիկնապահություն, այլեւ դռնապանություն չի կարելի վստահել: Երբ հայրը` արձան դարձած Հեյդարը ողջ էր, նա հաջողացնում էր խաղատներում պետբյուջեի զգալի մասը տանուլ տալ, այնպես որ, եթե դռնապան լինի, հաստատ դռան բռնակը տանուլ կտա: Խասյաթ է, չէ:Երեկ մեկնարկեց ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանը: Գրանցվել են 122 պատգամավոր, ԱԺ նախագահը քվորում ապահովելու կապակցությամբ նիստը հայտարարեց բացված: Սակայն մինչ այդ, աղմուկն այնքան շատ էր, որ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ դիմելով պատգամավորներին` ասաց. ՙԱղմուկը շատ է, երեւում է` լավ եք հանգստացել՚: Վարման կարգի վերաբերյալ հարց էր ուզում ուղղել ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն պարզվեց, որ իր պատգամավորական կոճակը չի աշխատում: Այս մասին ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ դիմեց աշխատակիցներին. ՙԱյնպես արեք, որ Զարուհի Փոստանջյանի բոլոր սարքերը աշխատեն՚: ԱԺ նախագահն էլ հավելեց. ՙՄիգուցե, Զարուհի Փոստանջյանի քա±րտն է վառվել՚: Մնացյալ քվեարկությունների ժամանակ շարունակեց տիկին Փոստանջյանի ՙկոճակը՚ անսարք մնալ: Այնպես որ, միգուցե սա պատիժն է այն բանի, որ նախորդ նստաշրջանի ժամանակ Զ. Փոստանջյանը աչքի ընկավ մի շարք պատգամավորների քվեարկության քարտերը ՙգողանալով՚: Դե լավ է, գոնե այդ զարմանալի իրադարձության ժամանակ կոճակից ծուխ չէր բարձրացել, չէ որ ծուխը գողին է սիրում:
Պատգամավորները նոր ուժերով, լիցքերով պատրաստ են զբաղվել օրենսդիր գործունեությամբ: Սակայն ՀՀԿ պատգամավոր ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ բավական անտրամադիր էր: Լրագրողների հարցերից ոչ մեկին չպատասխանեց, միայն ասաց, որ խռովել է լրագրողներից: ՙԻնչո±ւ՚,- հարցրին լրատվամիջոցների ներկայացուցիչները: ՙՍտից բաներ եք գրում՚,- ասաց պատգամավորն ու ներս մտավ դահլիճ: Հիշեցնենք, որ մամուլը երկար ժամանակ գրում էր Էրեբունիում` ՙլավ տղերքի՚ շրջանում, բունտ է հասունանում տարածքի ՙնայողներից՚ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ ու ամեն կերպ փորձում են Սեդրակյանին ՙգծերից քցել՚: Պատգամավորը, սակայն, հերքել էր այդ լուրերը` ասելով, որ իրենց ոչ ոք գծերից չի կարող գցել: Հերքել է, լավ է արել, բայց նեղանալս ո±րն է, առավել եւս` պատգամավորի պարագայում: Զարմանալի է, մարդը հազիվ սովորել էր շփվել լրագրողների հետ, ու հանկարծ այդքան կարճ ժամանակ անց շփումը վերջացավ նեղանալով:
Մեզ անզարմանք չթողեց եւ ՙԺառանգության՚ հավերժական պիոներ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ` հայտարարելով. ՙԱպշած եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրից: Հիշեցնեմ, որ ՆԱՏՕ-ն 30-րդ կետում գրել էր, որ ճանաչում է Արեւելյան գործընկերության անդամ պետությունների` Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը` ղրիմանման ոտնձգություններից ու իրենց ինքնուրույն արտաքին/անվտանգության քաղաքականությունը վարելիս: Այսինքն, ասել է, որ եթե Ռուսաստանը այդ պետությունների հետ վարվի այնպես, ինչպես Ուկրաինայի հետ վարվեց, ապա ՆԱՏՕ-ն` որպես քաղաքական դիրքորոշում, բռնելու է ՙճշտի՚ կողմը՚: Դե ինչ, Ստյոպիկի համար երեւի թե ՆԱՏՕ-ն տեր Աստծու տեղ է, իսկ ՆԱՏՕ-ի հռչակագրերը` Ավետարանի: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, առաջարկում ենք Ս. Սաֆարյանին պատվիրել սրբապատկեր` ՆԱՏՕ-ի խորհրդանիշով եւ դժվարին պահերին դեմը չոքել եւ աղոթել:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

