ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԱՏԸ ԿԾՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԵՐԲ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՄԱՏԸ ԿԾՈՒՄ ԵՆ

Բրիտանական Նյուպորտ քաղաքում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի համաժողովին քննարկման առարկա էր դարձել նաեւ Արցախի հարցը: Հենց դա էր պատճառը, որ որպես կանոն ՆԱՏՕ-ի միջոցառումներն անտեսող Սերժ Սարգսյանը եկել էր Նյուպորտ, այն էլ Հայաստանի` Եվրասիական միություն մտնելուց առաջ: Գալն անհրաժեշտություն էր, որովհետեւ Էրդողանն ու Ալիեւը մտադրված էին համատեղ ջանքերով բանաձեւ խցկել հակաարցախյան դրույթներ, որոնք, բնականաբար, հայկական կողմը մշտապես բոյկոտելու էր, եւ հետո արդեն Արցախի հարցում ամբողջ ՆԱՏՕ-ն, այդ թվում եւ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային տրամադրեին Հայաստանի դեմ: Ու թեեւ գլոբալ աշխարհաքաղաքական-քաղաքակրթական առումով մենք, միեւնույnն է, հսկաների հակամարտությունում գտնվելու ենք որոշակի` ռուսական կողմում, սակայն լարվածության եւ ճնշումների լրացուցիչ գործոնը արանքից հանելը միանգամայն ճիշտ էր: Ու ինչպես խոստովանում են ե°ւ հայկական, ե°ւ ռուսական, ե°ւ արեւմտյան փորձագետները, Սերժ Սարգսյանին հաջողվեց չեզոքացնել Էրդողան-Ալիեւ տանդեմի խաղը: Դե, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քերիի կողմից թյուրիմացության անվան տակ Ալիեւին նվաստացնելու տեսակադրերը տեսել են բոլորը...

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԸ

Արդեն ֆիքսված է այն օրը, երբ մեր երկրին պաշտոնապես կընդունեն Եվրասիական միություն` հոկտեմբերի 10: Եվ այդ ամսաթվի հետ որոշակի կապ ունեն եւ այլ կարեւոր իրադարձություններ: Այսպես, Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, առանձնահատուկ առանձնացրեց սահմանադրական բարեփոխումները. ՙՄեր անկախ պետականության տարիների ընթացքում առաջին անգամ սահմանադրական բարեփոխումների գործընթացը դրված է բաց ու հրապարակային հիմքի վրա, երբ հանրային քննարկման է դրվում ոչ թե արդեն պատրաստի նախագիծ, այլ բոլոր այն հիմնական գաղափարները, որոնք պետք է հիմք հանդիսանան սահմանադրական բարեփոխումների բուն տեքստի մշակման համար: Հանրային քննարկումների արդյունքները հաշվի առնելով` հանձնաժողովը շուտով ավարտելու է հայեցակարգի վրա աշխատանքը եւ մինչեւ հոկտեմբերի 15-ը ներկայացնելու է իմ հաստատմանը՚: ՀՀ նախագահը նաեւ կտրականապես մերժեց այն մոտեցումը, որ դրսեւորում են ՙքառյակի՚ անդամ որոշ կուսակցություններ: ՙԵվ բոլոր այն, այսպես կոչված, փաստարկները, թեեւ, ճիշտն ասած, ես փաստարկ չեմ տեսնում, որ բերում են սահմանադրական բարեփոխումների հակառակորդները, ինձ համար անհասկանալի են՚:
ՙԵթե որեւէ մեկը ձեզնից լսել է որեւէ փաստարկ, ես կցանկանայի, որպեսզի դուք հնչեցնեիք այս դահլիճում: Միայն մի բան են ասում` հիմա ժամանակը չէ: Իսկ ի±նչ է եղել, ինչո±ւ ժամանակը չէ: Եվ ընդհանրապես, լուրջ բանավեճի ժամանակ արդյո±ք այդպիսի ձեւակերպումը կարող է լինել փաստարկ: Դա փաստարկ չէ: Կուզենայի, որպեսզի փաստարկներ բերեին, իսկ թե` հիմա ժամանակը չէ, հիմա ուրիշ է, առաջ ուրիշ էր, դրանք ուղղակի քննարկումից խուսափելու ձեւեր են եւ պատրվակներ: Ես վստահ եմ, որ մենք հոկտեմբերին ունենալու ենք փաստաթուղթ՚: Ահա այդպես` հոկտեմբերին հայեցակարգը հաստատված է լինելու, քննարկման ենթակա մնալու են միայն կոնկրետ իրավական ձեւակերպումները, եւ հաշվի չեն առնվելու Քոչարյան-Տեր-Պետրոսյան տանդեմի եւ վերջիններիս ճամբարի ձգտումները` թույլ չտալու սահմանադրական բարեփոխումների իրականացումը:
Իսկ մեկ այլ կարեւոր խնդիր, որը ներկայացրեց Սերժ Սարգսյանը, դա ՀՀԿ խմբակցության աշխատանքի ակտիվացումն է. ՙԵս, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին եւ շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում` նաեւ անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարեւորագույն խնդիրը: Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը՚:
Այդ մոտեցումը բնական է, քանզի հոկտեմբերի 10-ին ընդառաջ` անկասկած, ՙքառյակի՚ կողմից փորձեր արվելու են կազմալուծելու խորհրդարանի աշխատանքները, եւ որպեսզի դա տեղի չունենա, ՀՀԿ խմբակցությունը պետք է դրսեւորի բարձր կարգապահություն: Իսկ որ ՙքառյակի՚ կողմից նման փորձերն անխուսափելի են, դա անկասկած, չնայած ՙքառյակի՚ ներսում առկա հակասությունների կուտակմանը եւ փոխադարձ մեղադրանքներին: Ճիշտ է, այդ մեղադրանքները կարող են հասցնել նրան, որ սեպտեմբերի 30-ի ՙմեծ հանրահավաքին՚ ՙքառյակի՚ մի մասը չհասնի, սակայն ԱԺ-ում համը հանելուն դա բոլորովին չի խանգարում:

5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻ ՆՈՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ակնհայտ հակառուսական հռետորաբանությամբ ցույցերը, երթերը, նույնիսկ հացադուլները բավականին խղճուկ տեսք են ոնենում եւ, օրինակ, սեպտեմբերի 3-ի մանրահավաք-մանրաերթը ցույց տվեց Եվրասիական միության դեմ տրամադրված է քաղաքացիների ջախջախիչ փոքրամասնությունը: Այդ կոնտինգենտում, որը բաղկացած էր ՙԺառանգության՚ ներկայացուցիչներից եւ գրանտածիծներից, մենք, ի դեպ, հայտնաբերեցինք նաեւ մեր թերթին դատի տված համասեռամոլության լոբբիստներին:
Պարզ է, որ ապակայունացնելու համար հակառուսական հռետորաբանությունը չի աշխատի: Առանձնապես մեծ հույսեր այդ ուղղությամբ չեն կարող լինել եւ ՙքառյակից՚, որի ՙժեկի պետի մակարդակի՚ 12 կետերը համոզիչ հիմք չեն զանգվածներին մոբիլիզացնելու համար, չնայած ՙքառյակի՚ թիկունքում առկա են Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը:
Այդ պատճառով այժմ մոբիլիզացվում է մեկ ուրիշ նախագիծ` ՙՆախախորհրդարանը՚, որը հանդես է գալիս իշխանության զուգահեռ մարմիններ` այսպես կոչված ՙՀիմնադիր խորհրդարան՚ ստեղծելու կարգախոսով: ՙ100-ամյա տարելիցն առանց ռեժիմի՚ լոգոտիպը ՙՖեյսբուքում՚ հայտնվել էր դեռ հուլիսին, իսկ հիմա այդ նույն լոգոտիպով թռուցիկներ են բաժանվում, իսկ ՙՀիմնադիր խորհրդարանի՚ էմիսարները շրջում են բնակարաններով եւ ստորագրություններ հավաքում ՙիշխանափոխության համար՚:
Պարզ է, որ նրանց կողմից ամառն օգտագործվել է սոցիալական ցանցերում էմիսարներ հավաքագրելու համար, եւ այժմ այդ էմիսարներն ընկած են դռնեդուռ: Իհարկե, դժվար թե նրանց հաջողվի հատկապես մինչեւ հոկտեմբերի 10-ը մեծ զանգվածներ հանել փողոց ու, առավել եւս, ստանալ հանրահավաքային ռեզոնանսային ալիք: Սակայն նրանց գործունեությունը կարծես թե հաշվարկված է ավելի ուշ` մի քանի ամիս հետո հուզումներ ստեղծելու վրա, եւ հիմնական ալիքը նրանք փորձելու են բզբզել արդեն Եվրասիական միության անդամ Հայաստանում: Ի դեպ, ուշագրավ է, որ դեռ ամառվանից այդ ուղղության ներկայացուցիչները հիմնականում ոչ թե բացեբիաց քարոզչություն էին իրականացնում ՙՖեյսբուքում՚, այլ իրենց քննարկումների համար հիմնականում օգտագործում էին ֆեյսբուքյան փակ խմբերը: Այսինքն` սրանց գործողությունների մեջ նույնիսկ մասսայական, ՙշարքերի՚ մակարդակով դրված է կիսաընդհատակյա սկզբունքը, եւ դժվար չէ կռահել, որ ընդհատակյա օղակներ էլ ունեն: Իսկ ինչո±ւ հատկապես ընտրված է ՙ100-ամյակն առանց ռեժիմի՚ կարգախոսը` այ, այդտեղ կարծես թե երեւում են նաեւ թուրքական թաքուն ազդեցության ականջները: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ձեւավորել մի շարժում, որի հիմնական գործառույթն է իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ դնելը եւ իշխանությանը զուգահեռ բուտաֆոր մարմիններ ստեղծելը, միանշանակ օբյեկտիվորեն ձեռնտու է թուրքերին, քանի որ կհեշտացնի Ցեղասպանության ժխտման գործը: Նրանց զինանոցին կավելանա եւս մեկ ՙփաստարկ՚` իսկ ինչո±ւ պետք է որեւէ ձեւով ընդառաջենք Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանության պահանջներին եւ առաջարկություններին:
Այսինքն` եթե ապակայունացման ավելի մեծ խնդիրը այդ ակտիվիստների միջոցով չլուծվի, գոնե մինիմում խնդիրը կապահովվի` խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Ուղղակի ցավալին այն է, որ այդ ցանցի մեջ ներքաշվում են պարզապես իշխանության հանդեպ խիստ բացասաբար տրամադրված, բայց ազնիվ մղումներ ունեցող երիտասարդներ: Եվ, եթե գրանտածիծ կառույցներում բոլորն էլ գիտեն, որ վարձատրվում են Հուդայի 30 արծաթով ազգի եւ պետության շահերը ծախելու դիմաց, ապա այդ տեսակի նախաձեռնությունները կատարողների ջախջախիչ մեծամասնության կողմից թշնամուն օգուտ բերելու հանգամանքը նույնիսկ չի էլ գիտակցվում:
Ինչեւէ, հոկտեմբերը լինելու է հստակեցումների եւ բյուրեղացումների ամիս, երբ գրեթե բոլորը գործելու են առանց դիմակների:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում