ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Արխիվ 12-16ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՏՈՒԺՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ
«Իրավունքը» հուլիսի 30-ին անդրադարձել էր Բաբաջանյան փողոցի 103 շենքի 22 Սողոմոնյանների բնակարանի խնդրին(http://iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=18604:2014-07-30-18-28-22&catid=41:lurer&Itemid=57): Հաշմանդամ երեխայի ընտանիքը բնակարանը կորցնելու վտանգի առաջ է: Ինչպես մեզ հետ զրույցում հայտարարել էր տան սեփականատեր Հովհաննես Սողոմոնյանը, իր բնութագրմամբ վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը ցանկանում է վերականգնել իրենց տան առք ու վաճառքի շինծու պայմանագիրը:
Ներկայումս Նորիկ Տեր- Գրիգորյանը դատի է տվել կադաստրի պետական կոմիտեին, թե ինչու է տան սեփականատեր ճանաչվել Հովհաննես Սողոմոնյանը: Վաղը վերաքննիչ դատարանում տեղի կունենա սույն գործի դատական հերթական նիստը: Իսկ մինչ նիստին ներկայանալը, Հովհաննես Սողոմոնյանը «Իրավունքին » հայտնեց, որ քննիչից թուղթ է վերցնելու, որը կփաստի՝ Սողոմոնյանների ընտանիքը ողջ այս պատմության մեջ տուժողի կարգավիճակում են:
Սոնա Դավթյան

