ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ ԽՌՈՎԵ՞Լ Է
Արխիվ 12-16ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ ԽՌՈՎԵ՞Լ Է
Այսօր ԱԺ նիստը սկսվեց մի հետաքրքիր իրադարձությունով: Հայտնի է, որ խորհրդարանում բոլոր պատգամավորներն ու խմբակցությունները ունեն իրենց համապատասխան նստատեղերը: Բայց այսօր նիստը սկսվելուց հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի փոխարեն, կամ տեղում նկատեցինք մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալքսանյանին եւ հակառակը: Իսկ թե ինչու պարզ չէ, սակայն ըստ կուլիսային խոսակցությունների Մարգարիտ Եսայանն ինքն է խնդրել, որպեսզի իր տեղը փոխեն, ով ի դեպ նստում էր Շուշան Պետրոսյանի եւ Արտաշես Գեղամյանի մեջտեղում: Ինչեր ասես, որ չես տեսնի ու լսի հայրենի խորհրդարանում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

