Ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չես կարդա, որ մարդը պարտավոր է սիրել հայրենիքը, բայց

Արխիվ 12-16

Ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չես կարդա, որ մարդը պարտավոր է սիրել

հայրենիքը, բայց...


Այսօր ուզում եմ խոսել գրագետ, կիրթ հասարակության մասին, քանի որ սեպտեմբերի 8-ը համարվում է գրագիտության միջազգային օր, որը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությամբ 1966թ.-ին, և որի հիմնական նպատակն է՝ նպաստել հասարակության գրագիտության մակարդակի բարձրացմանը:

Հայը միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարարական գաղափարներով: Պատահական չէ, որ մեր հայրենակիցներից շատ շատերը մեծ ձեռքբերումներ և նվաճումներ են ունենում  նաև սփյուռքում:  Գրագետ, կիրթ հասարակությունը ազգային գոյության առանցքն է: Գրագիտությունը՝ զրահ է բոլոր տեսակ դժբախտությունների դեմ: Կրթության ոլորտը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում, քանի որ ազգային, քաղաքական, տնտեսական որևէ խնդիր լուծում չունի առանց կրթության: Մրցունակ սերունդ ապահովելու, գրագետ հասարակություն ձևավորելու համար բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինի ուսուցիչը, դպրոցը..:

Ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չես կարդա, որ մարդը պարտավոր է սիրել հայրենիքը, բայց չես գտնի մի մարդ, որն իրեն հայրենասեր չհամարի: Յուրաքանչյուրս պիտի պատասխանի մեկ առանցքային հարցի՝ ի՞նչ է հասկանում հայրենիք ասելով, և ինչպե՞ս պետք է դրսևորվի մարդու հայրենասիրությունը։ Կարծում եմ, որ հայրենասիրությունը հայրենիքին ու ժողովրդին ծառայելու,  հանուն հայրենիքի ու ժողովրդի գործ անելու, հայրենիքի շենացման, ժողովրդի բարգավաճման գործին իր ավանդը տալու պարտքն է։

Հայրենիքի ու ժողովրդի հանդեպ բարոյական պարտքը մղեց քաջ զինվորներին կյանքի գնով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Թշնամին վախեցավ ոչ միայն մեր զինվորի արիական ոգուց, այլ վախեցավ մեր միասնությունից:

Օգոստոսյան դեպքերից հետո աշխարհը տեսավ, որ ունենք հզոր բանակ, իսկ Ադրբեջանի սպառազինության վրա ծախսվող ահռելի գումարները արդյունքներ չեն տալիս: Այս իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան են առաջ գնացել մեր զինված ուժերն իրենց պրոֆեսիոնալիզմով, ցույց տվեցինք աշխարհին, թե ինչի դեմ ինչ ունենք՝ պոտենցիալ նավթադոլարների դեմ՝ մտավոր պոտենցիալ, վախկոտության դեմ՝ հայրենասիրական ոգի, ստախոսության դեմ՝ փաստարկված ճշմարտություն:

Իլհամ Ալիևը փորձեց Սոչիում ներկայանալ հաղթողի կերպարով, ինչը ակնհայտորեն տապալվեց մեր երկրի գերագույն հրամանատար ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից՝ կրկին գրանցելով մեր հերթական հաղթանակը և ապացուցելով, որ միայն զինամթերքով չեն հաղթում,  հաղթում են  դիվանագիտական գիտելիքներով,  կիրթ և գրագետ խոսքով, հայկական ուժերի զգոնությամբ, հայ ժողովրդի կամքով և հավաքական ուժով:

Այսպիսով, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ցանկացած պայքարի մեջ հաղթանակին հասնելու հաջողված ճանապարը գրագիտության բարձր մակարդակն է, հայրենասիրական արթուն ոգին, բռունցքված միասնականությունը:


ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի սեպտեմբերի 9–ի ելույթը հայտարարությունների ժամին

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում