ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՊԼԱՆՇԵՏՆԵՐՈՎ Է ՇՓՎՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՊԼԱՆՇԵՏՆԵՐՈՎ Է ՇՓՎՈ՞ՒՄ
Երեկվանից 139 դպրոցի ուսուցիչներն իրենց բողոքի ու դժգոհության ձայնն են բարձրաձայնում խմբակցության պատգամավոր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դստեր՝ Կլարա Ջհանգիրյանի դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելու համար: Ուսուցիչներին վրդովեցրել է այն,որ Ջհանգիրյանի դստերը նշանակել են՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, ավելին՝ ինչպես ուսուցիչներն են ասում, Կլարա Ջհանգիրյանը խոսելու ձեւ չունի: «Իրավունքն» այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից փորձեց պարզաբանում ստանալ, բայց վերջինս առանց հարցը լսելու, հրաժարվեց պատասխանել: Զարմանալի է, պատգամավորը ԱԺ ամբիոնից բլբուլ էր կտրել րոպեներ առաջ, պլանշետների ու ինտերնետի մասին էր խոսում, բայց ԱԺ-ից դուրս հրաժարվում է լրատվամիջոցի հարցին պատասխանել: Հավանաբար, Ջհանգիրյանը լրագրողների հարցերին պլանշետներով ու համացանցով է պատասխանում:
Սոնա Դավթյան

