ԽՈՍԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԽՈՍԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


«Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային մրցույթը թատերական-գրական նախագիծ է, որի հեղինակն է Նյուրնբերգի պետական թատրոնը (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն): Այս տարվա մրցույթը մտքերի փոխանակման, երկխոսության ու գաղափարների խաչման հրա­վեր է` ուղղված բոլոր հայ գրողներին: Մրցույթին կմասնակցեն գրական և լեզվաբանական բարձր մակարդակի վրա գտնվող թատերախաղեր, որոնք կներկայացնեն 2014թ. Հայաստանի ստեղծագործական և դերասանական կյանքի ընդհանուր պատկերը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին մրցույթի կազմակերպիչները:

Ծրագրի նախաձեռնող ՔՐԻՍՏԻԱՆ ՊԱՊԿԵՆԻ խոսքերով`մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2015թ. մարտի 1-ը: «1-ին տեղը զբաղեցրած թատերախաղի համար կազմակերպիչների կողմից սահմանվում է 3500 եվրո պարգևավճար, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը երկրորդ տեղը գրաված թատերախաղի համար սահմանում է 1500 եվրո պարգևավճար, իսկ երրորդ տեղի համար՝ 1000 եվրո»,- ասաց Ք. Պապկենը:

Պարոն Պապկենը նաև տեղեկացրեց, որ մրցանակային տեղերը զբաղեցրած թատերախաղերի անունները կհրապարակվեն մինչև 2015 թ. ապրիլի վերջը՝ Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Ք.Պապկենն ընդգծեց, որ միջազգային մրցութային հանձնաժողովն ունի մասնագիտական համապատասխան որակավորում ունեցող հինգ անդամ, որոնցից երկուսը Հայաստանից են: Թատերախաղի բնօրինակը ներկայացվում է հայերենով, որի հետ պետք է ներկայացվի վերջինիս թարգմանությունը՝ անգլերեն կամ գերմաներեն: Հեղինակներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ թատերախաղ, որը չպետք է նախկինում բեմադրված կամ հրատարակված լինի:

Թատերախաղը պետք է համահունչ լինի մրցույթի թեմային` «Խոսելով սահմանների մասին. կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանա­կաշրջանում», գրված լինի 5 դերասանի համար, պետք է լինի առնվազն 70 րոպե և չպետք է ավարտվի մեկ գործողությամբ:

«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ`կարևորելով այս նախաձեռնությունն ասաց. «Համոզված եմ, որ այս մրցույթը կլինի մեր փառատոնի հերթական հաջողված նախագծերից մեկը: Ուրախալի է այն, որ նախաձեռնող կողմ է  հանդիսանում Գերմանիան: Ինչպես գիտեք, գերմանական թատրոնն աշխարհում համար առաջինն է համարվում: Եթե այլ երկրի կողմից ստացվեր նման առաջարկ, գուցե, այն մեզ անհետաքրքիր թվար: Չեմ կասկածում, որ հայտեր կլինեն»:

Ա. Ղուկասյանը խոստացավ, որ մրցույթն արդար կանցնի:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում