ՋԱՆ-ՋԻԳՅԱՐ ԱՆՈՂ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՋՂԱՅՆԱՑԱԾ Է
Արխիվ 12-16ՋԱՆ-ՋԻԳՅԱՐ ԱՆՈՂ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՋՂԱՅՆԱՑԱԾ Է
ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծը ԱԺ-ում բուռն քննարկվում է: Պատգամավորների հիմնական մտահոգությունը քաղաքացիներին պատշաճ ծանուցումն է: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է խնդիրը արմատական լուծել: «Դուք փող տանելն եք հեշտացնում, բայց քաղաքացուն վարչական իրավախախտման ենթարկելիս ձայն չեք տալիս նրան: Արձանագրություն եք կազմում, փողը վզին փաթաթում, ասում ՝ գնա մուծվի: Օրենքի այս տեսքով անգամ մահացած մարդուն կարելի է տուգանել»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:
Դահլիճից որոշ պատգամավորներ քմծիծաղ տվեցին Մինասյանի հիմնավորումներին, որն էլ նյարդայնացրեց պատգամավորներին.«Կարող եք քմծիծաղ տալ, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Մի արձագանքեք, թողեք ես խոսեմ»:
ՀՅԴ պատգամավորհը համակարծիք է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ, որ եթե մարդը չի ստացել իրեն տուգանքի ենթարկելու մասին ծանուցագիրը, նրան չի կարելի պատժել:
Դիմելով պատգամավոր Ա. Հովհաննիսյանին՝ Արծվիկ Մինասյանը ասաց. «Արփինե ջան», ԱԺ փոխնախագահ Շարմազանովն էլ հակադարձեց. «Պրն Մինասյան, ջան- ջիգյար եք անում, բայց ջղային եք»:
Սոնա Դավթյան

