ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ո՛Չ ՊԼԱՆՇԵՏՈՎ, Ո՛Չ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ԽՈՊԱՆ ՈՒ ԶՈՒԳԱՐԱՆ ՉԻ ԳՆՈՒՄ. ՋՀԱՆԳԻՐԱՅՆԸ ԿՈՂՄ Է ՀՀԿ ՊԱ
Արխիվ 12-16ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ո՛Չ ՊԼԱՆՇԵՏՈՎ, Ո՛Չ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ԽՈՊԱՆ ՈՒ ԶՈՒԳԱՐԱՆ ՉԻ ԳՆՈՒՄ.
ՋՀԱՆԳԻՐԱՅՆԸ ԿՈՂՄ Է ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
ՀԱԿ խմբակցության պատգամավորները հիմնականում ԱԺ-ում անխնա քննադատության է ենթարկում իշխանություններին, բարձրաձայնում երկրում առկա խնդիրների մասին՝ մոռանալով, որ դրանց մեծ մասը ներկայիս իշխանությունը ժառանգություն է ստացել նախորդներից: Բայց այսօր զարմանալիորեն ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դրական արտահայտվեց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնած վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ անելու օրինագծի մասին: «Մի մեծ քար գցել ենք փոսը, Արփինե Հովհաննիսյանն ուզում է հանել դա»,- այսպես բնութագրեց ՀԱԿ պատգամավորը, ապա իրենց կուսակցության բնորոշ ոճով հիշեցրեց արդարադատության նախկին փոխնախարարներից մեկին հետեւյալը. «հայ ժողովուրդը ո՛չ պլանշետով, ո՛չ ինտերնետով խոպան չի գնում, ոչ էլ զուգարան: Մարդիկ կան, որ դեռ նախընտրում են թուղթն ու գրիչը, փոստային ծառայությունները»:
Շատ պոպուլիստական է հնչում նախկին զին դատախազի այս արտահայտությունը, քանի որ մի քանի ամիս առաջ վերջինս հարցազրույցից խուսափելու համար լրագրողուհուն հրավիրում էր զուգարան, այն շարունակելու համար, իսկ հիմա չգիտես ինչու նոստալգիա ապրելով հիշել է հին ու բարի ժամանակները: Ինչեւէ Ջհանգիրյանը անդրադարձավ նաեւ քաղաքացուն ծանուցելու խնդրին. եթե տեսանկարահանող սարքերն են ֆիքսում խախտումը, քաղաքացին ոնց ասի՝ խախտումս ուղարկի էս ինչ հասցեով: «Իսկ եթե տեսուչը ֆիքսեր, ապա կասեր՝ խախտումս ուղարկեք քենուս կամ էսինչ մարդու հասցեով»,- ասաց Ջհանգիրյանը:
Ինչ խոսք ԽԾԲ տարբերակը միշտ է հոգեհարազատ եղել ՀԱԿ պատգամավորին, սակայն այսօր հրեշտակային թեւերով կոչ արեց կողմ քվեարկել այս օրինագծին, օգնել Արփինե Հովհաննիսյանին, ոչ թե հանրագիտարանային գիտելիքներ ցույց տալ: Տեսնես, իր ողջ գործունեության ընթացքում, ինչպես է այս պատգամավորը գործի դրել իր հանրագիտարանային գիտելիքները եւ, քանի-քանի մարդկանց է օգնել պարոն Ջհանգիրյանը բանակից խուսափելու, չծառայելու, կամ այս կամ այն հանցանքը կոծկելու համար:
Սոնա Դավթյան

