Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. ՀԱՑԱԴՈՒԼԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Արխիվ 12-16Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. ՀԱՑԱԴՈՒԼԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ինչպես հայտնի է, երեկվանից հացադուլ է սկսել: Նա հացադուլը յուրօրինակ կերպով է անցկացնելու՝ մեկ ժամ՝ 17-18:00-ին, լինելու է նախագահական նստավայրի դիմաց, իսկ մնացած ժամերն անցկացնելու է եկեղեցիներում: Բողոքի այս ձեւով ԱԻՄ առաջնորդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Իրավունքն» այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից պարզեց՝ արդյոք Պ. Հայրիկյանի այս քայլը որևէ արդյունք կտա, եթե հաշվի առնենք, որ նախորդ տարի հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը արդյունքի չհասան:
Տիկին Փոստանջյանը ցանկացած բողոքի ձեւ իր բնութագրմամբ նման «ավտորիտար» համակարգում ողջունում է, քանի որ այլ մեթոդները քաղաքացուն հնարավորություն չեն տալիս առաջ գնալու: «Մարդիկ դիմում են ծայրահեղ միջոցի, որոնց թվում է նաեւ հացադուլը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Հայրիկյանի այս քայլը ցույց է տալիս՝ կա բողոք հասարակության մեջ:
Իսկ արդյոք Հայրիկյանը որեւէ դրական արդյունքի կհասնի: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ մենք ժողովրդավարության ավանդույթներ չունեցող հասարակության մեջ ենք ապրում:
- Տիկին Փոստանջյան, հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միանա Պարույր Հայրիկյանին:
- Այդ հարցը ուղղեք Րաֆֆի Հովհաննիսյանին, դա իր տիրույթում է:
- Փաստորեն, ողջունում ենք ԱԻՄ առաջնորդի այս քայլը:
-Այո, կարծիք է, որն արտահայտվում է:
-Կարծիք կա (ֆեյսբուքյան մեկնաբանությունները դա են ասում), որ Պարույր Հայրիկյանն ինքնագովազդով է զբաղված:
-Պարույր Հայրիկյանը չեմ կարծում ունի դրա կարիքը:Նա կանգնած է անկախության մեր ակունքներում: Անհաշտ լինելը, դա է պակասում մեր հասարակությանը:
Սոնա Դավթյան

