ԻՆՉՊԵՍ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՇԱՃ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՊԱՏՇԱՃ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր <<Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին>> օրինագիծը, որի հարակից զեկուցող ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ներկայացնելով մի շարք քաղաքացիների դժգոհությունները տեսախցիկների կողմից գրանցված վարչական իրավախախտումների անտրամաբանական լինելու հանգամանքի մասին: Խոսելով երթեւեկության կանոնների խախտման ծանուցումը քաղաքացուն հասցնելու մասին, պատգամավորը նշեց, որ մեր չինովնիկները <<ուղարկվել է>> բառը հասկանում են տարբեր ձեւերով: Կարծում եմ, որ այստեղ պետք ավելացնել <<պատշաճ կարգով ծանուցվել>> բառերը:
Պատգամավորը ներկայացրեց նաեւ մի օրինակ, որտեղ. <<խախտումը կատարվել է օգոստոսի 14-ին, տուգանքի մասին որոշումը կայացվել է 26-ին, ծանուցումը ուղարկվել է սեպտեմբերի 4-ին, բայց տեղ է հասել սեպտեմբերի 6-ին, այսինքն գրեթե մեկ ամիս անվ: Բայց հնարավոր է տվյալ քաղաքացին մի քանի ամիս բացակայի երկրից եւ տեղյակ չլինի իր տուգանքի մասին: Դրա համար հարկավոր է որոշում կայացնել, որ խախտումը կատարելուց մինչեւ խախտման ծանուցումը քաղաքացուն հասցնելուց լինի սահմանափակում, ասենք 3-4 օր>>:
Կապված ժամկետների հետ Մարուքյանը շեշտեց, որ կապ չունի, թե երբ են ուղարկում իրավախախտման վերաբերյալ արձանագրության որոշումը.<<Այսինքն ստանալու պահից է սկսվում բողոքարկման ժամկետը, եւ երբ դուք ստացաք այդ նամակը, հենց այդ պահից սկսած հաշվարկվում է վարչական դատավարության օրենքով սահմանված ժամկետները: Այնտեղ կա ժամկետ, դա երեք ամիսն է, որի ընթացքում եթե չտեղեկացնեն քաղաքացուն, գոյություն ունի վաղեմության ժամկետ: Իսկ քաղաքացին, երբ ստացավ որոշումը այդ պահից սկսած սկսվում է բողոքարկման ժամկետը>>:
Հակադարձելով հարակից զեկուցողին Հ. Բաբուխանյանը ավելացրեց, որ եթե անձը ծանուցվում է մինչեւ հինգ օրվա ընթացքում այդ ծանուցումը անձամբ ստանալու նրա շանսերը ավելի մեծ են: Իսկ երեք ամիս ժամկետը բավականին երկար է եւ հավանականություն կա, որ քաղաքացին կարող է շատ տարբեր պատճառներով բացակայել երկրից եւ հետո կանգնել փաստի առաջ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

