ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ» 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈԿԼՈՐԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ» 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈԿԼՈՐԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Սեպտեմբերի 11-15-ը Հայաստանում կանցկացվի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 3-րդ Միջազգային ֆոկլորային փառատոնը: Այս տարի եւս Հայաստանի գյուղական տարբեր համայնքներում կյուրընկալվեն աշխարհի տարբեր ֆոկլորային խմբեր, որոնք հայկական խմբերի հետ հասարակությանը կներկայացնեն հին ավանդական գեղեցիկ երգն ու պարը: «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանի խոսքով`նման փառատոններն անհրաժեշտություն են, քանի որ բուն ազգային ժառանգությունը պահպանելը օրհասական խնդիր է: Այդ իսկ պատճառով էլ կազմակերպվում են ֆոկլորային փառատոններ` նպատակ ունենալով ներկայացնելու ազգագրական խմբերին, որոնք ազգային ժառանգությունը պահպանում եւ փոխանցում են: «Փառատոնը տարածված է ամբողջ աշխարհում եւ մենք ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցելով եւս կարողացնաք անցկացնել փառատոնը: Այս փառատոնը ավելի անմիջական է, այն ժողովրդի մեջից ծնվող մշակույթ է»,-նշեց ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ `այս տարի փառատոնին մասնակցելու են Լեհաստանից ժամանած երկու ֆոկլորային խմբեր, որոնց Հայաստանում կմիանանա տասնյակ հայկական խմբեր: «Որկրաինիայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Եվրոմիությունը ինչ-որ սանկցիաների պատճառով չհովանավորեց որոշ խմբերի, որպեսզի նրանք եւս ժամանեն Հայաստան եւ մասնակցեն փառատոնին»,-շեշտեց Հ. Բաղրամյանը:
Փառատոնի բացումը տեղի կունենա Բյուրականում , որից հետո ֆոկլորային խմբերի մասնակցությամբ տեղի կունենա երթ մինչեւ գյուղի ակումբ, որտեղ երթի մասնակիցներին կդիմավորեն աշնան բերք ու բարիքով: Փառատոնի ընթացքում լեհական խմբերին կուսուցանվի հայկական պարերը եւ հակառակը: «Փառատոնի բացման հաջորդ օրը Պ. Պռոշյանի տուն-թանգարանում կկազմակերպվի բերքի տոն: Բացի այս ամենից, դրսից ժամանած խմբերին սպասվում է նաեւ ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր»,-ավելացրեց Հասմիկ Բաղրամյանը:
Անդրադառնալով ֆոկլորային 3-րդ միջազգային փառատոնին ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը ընդգծեց, որ ազգային մշակույթը հենց գյուղական միջավայրում է կենդանի.«Այս փառատոնով մենք փքորձում ենք ցույց տալ ֆոկլորային խմբերին, որ իրենց կրած ու պահպանած ժառանգությունը այսօր էլ է հետաքրքիր եւ կարեւոր: Հենց ֆոկլորի մեջ է ամփոփված ժողովրդական արվեստը»,-եզրափակեց ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
Նշենք» որ «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանը զարգացնել եւ դարձնել ճանաչելի, գյուղական համայնքներում մշակութային կյանքը զարգացնել եւ ազգային մշակույթը տարածել աշխարհում: Ծրագիրը հիմնադրվել է 2011 թվականին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

