ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՀԱՑԱԴՈՒԼԻ, ԱՅԼ ՊԱՍԻ ՄԵՋ Է

Արխիվ 12-16

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՈՉ ԹԵ ՀԱՑԱԴՈՒԼԻ, ԱՅԼ ՊԱՍԻ ՄԵՋ Է


ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը յուրատեսակ 20 օրյա հացադուլ է սկսել, որով հորդորում է ՀՀ նախագահին հրաժարական տալ ու հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից: Իսկ հացադուլի ընթացքում իր համար հետաքրքիր «տուրեր» է մշակել Պ.Հայրիկյանը: Վերջինս պատրաստվում է այցելել, ավելի ճիշտ, ճգնել տարբեր վանքերում` սկսած Դադիվանիքից մինչեւ Խոր վիրապ, իսկ երեկոները` ժամը 17:00-18:00 լինել նախագահական նստավայրի առջեւ: Երեկ, թեպետ վերոնշյալ խոստացված ժամից մեկ ժամ ուշացավ Պ. Հայրիկյանը, բայց, այնուամենայնիվ, եկավ նախագահական նստավայրի առջեւ: Ուշագրավ էր այն, որ նրա հետ էին իր կողմնակիցները, ովքեր «ազատ, անկախ Հայաստան» բղավելով` ծածանում էին Եվրամիության դրոշները: «Իրավունքի» այն դիտարկմանը, թե ինչո՞ւ այդպիսի ոգեւորությամբ եռագույնը չեք ծածանում`«ազատ, անկախ Հայաստան» բղավելով, Պ. ՀԱՅՐԻԿՅԱՆԸ խոսեց երկար, բայց հարցին չպատասխանեց. «Հայաստանում այսօր կա այդպիսի երիտասարդական հիվանդություն, որը կոչվում է մեկուսամոլություն: Իզալյացիոնիստերը դրանք ոչ թե անկախականներ են, այլ Հայաստանի մեկուսացման կողմնակիցներ: Հայաստանը Սովետական Միությունից երբ անկախացավ, այդ ժամանակ ասում էին չէ՞ ազատ, անկախ Հայաստան: Այսինքն` քաղաքակիրթ աշխարհի հետ էր փորձում Հայաստանը մերձենալ, դառնալ միջազգային իրավունքի ենթակա: Այսօր կան մարդիկ, որ ասում են` լինենք ազատ ու անկախ, ինչպես, օրինակ, Չինաստանը: Բայց պետք է ճիշտ պատկերացնել: Անգամ Չինաստանը լրիվ ինքն իրեն աշխարհից չի մեկուսացնում, աշխարհի հետ սերտ հարաբերությունների կողմնակից է ու փորձում է իր ազդեցությունը տարածել: Իհարկե, վերցնում է նաեւ ուրիշների դրականը, մանավանդ տեխնոլոգիաների ոլորտում: Այնպես որ, կա այդպիսի ծայրահեղական մոտեցում, մենք դրան ծանոթ ենք: Այդ մեկուսականությունը տանում է նրան, որ դու մատչելի պատառ ես դառնում հավակնություններ ունեցող ուժերի համար: Իսկ ազատ, անկախ Հայաստան նշանակում է քաղաքակիրթ աշխարհի բաղադրիչ մաս: Մենք այս մոլորակի վրա մարդկության մի մասն ենք կազմում»: Անդրադառնալով մեր այն հարցին, թե չի՞ պատրաստվում ԱԻՄ կուսակցության նախագահը ականջալուր լինել այն քաղաքական, հասարակական այրերի հորդորներին, ովքեր կոչ են անում իրեն դադարեցնել հացադուլը, քանի որ հատկապես վերջին վիրահատությունից հետո այն խիստ վտանգավոր է իր առողջության համար, վերջինս նշեց. «Ես լսել եմ, իհարկե, այդ մասին: Օրինակ, մասնավորապես բժիշկները ասում էին, որ ներվի վերականգնման համար առողջ եւ ճոխ սնունդ է պետք, իսկ մյուսները, ովքեր վերացական խոսքեր էին ասում, իրենց հրապարակայնորեն պատասխանեցի: Ես լսում եմ մարդկանց, որովհետեւ իմ պարտքն է լսելը: Բայց այս փուլում, այն վտանգը, որն իրենք են զգում, չկա: Հետեւաբար, ինչ-որ սկսել եմ պետք է շարունակեմ, մանավանդ, որ արդեն անձայն ինձ հետ հացադուլ հայտարարած մարդիկ կան»: Առավել ուշագրավ էր Պ. Հայրիկյանի հետեւյալ հայտարարությունը. «Անկեղծ ասեմ, հացադուլին մեծ կարեւորություն չեմ տալիս, որովհետեւ հացադուլ շատ եմ արել եւ դրա մեջ մի բացառիկ արտակարգ բան չեմ տեսնում...»: Ինչ վերաբերում է իր կողմից վանքեր այցելելուն, Պ. Հայրիկյանը հիշեցրեց, որ պահքի շրջան է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում