«ԷՍ ԴԵՂՁԸ ՈՐՏԵՂԻ՞ՆՆ Ա». Մեկնարկեց քառյակի հերթական դռնփակ նիստը
Արխիվ 12-16«ԷՍ ԴԵՂՁԸ ՈՐՏԵՂԻ՞ՆՆ Ա». Մեկնարկեց քառյակի հերթական դռնփակ նիստը
Քիչ առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատասենյակում մեկնարկեց քառյակի հերթական դռնփակ նիստը: Մինչ տեսախցիկները ֆիկսում էին, թե ինչպես է սկսում իր քննարկումը քառյակը, ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները փորձում էին լռություն պահպանել ու չասել, թե ինչ են պատրաստվում քննարկել: Լռությունն առաջինը խախտեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ` հյուրասիրվելով. «Էս դեղձը որտեղի՞նն ա»: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ խորհուրդ տվեց բավարարվել մեկ դեղձով, որպեսզի կադրերում տգեղ չերեւա: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ իր հերթական «բորշչի մեջ մազ փնտրելու» սկբունքով` անհանգստացավ. «Կարո՞ղ է պատվեր եք կատարում, էսքան երկար եք նկարում, որ չհասցնենք քննարկում անել»:
Ինչեւէ, հուսանք այս անգամ գոնե չորս ժամ չի տեւի քառյակի քննարկումը եւ ԱԺ ընդմիջումից հետո նրանք կվերադառնան բնականոն աշխատանքի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

