Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն Փարիզում
Արխիվ 12-16Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն Փարիզում
Հոկտեմբերի սկզբին՝ մոտավորապես ամսի 10-ի կողմերը, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կկազմակերպի, NEWS.am-ի թղթակցին ասել է ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի Սենատի հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի փոխնախագահ, Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուկեն:
Նա հավելել է, որ Ֆրանսիայի կողմից ավելի մեծ ճնշում է գործադրվում Ադրբեջանի վրա: Ռենե Ռուկեն հիշեցրել է, որ Սոչիում տեղի էր ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Անդրադառնալով շփման գծում իրավիճակի սրացմանը` ԵԽԽՎ փոխնախագահն ընդգծել է, որ Սոչիի հանդիպումից հետո լարվածությունը մեղմացել է: «Շատ կարեւոր է, որ Սոչիի հանդիպման ընթացքում կողմերը խոսել զրուցել են եւ ըմբռնման ուղին բռնել», - նշել է Ռենե Ռուկեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում տեղի էր ունցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան հարցը եւ այն հայտարարությունը, որ հիմնախնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:

