ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. «ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. «ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»


Վերջին շրջանում արցախյան հարցի շուրջ բանակցությունները շատ են ակտիվացել, ինչը ըստ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի` որոշակիորեն կապված է այս տարվա օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպերի հետ, երբ հակառակորդ կողմը սահմանին ձեռնարկեց դիվերսիոն գործողություններ եւ հայկական կողմից ստացավ արժանի հակահարված:

Անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ տեղ իունեցած վերջին եռակողմ` Սերժ Սարգսյան-Ջոն Քերի- Ի. Ալիեւ հանդիպամանը` ադրբեջանագետը փաստեց, որ կարող է թվալ, թե այդ հանդիպումը արդյունք չտվեց, քանի որ նման հանդիպումներ տարիներ շարունակ տեղի են ունենում: Սակայն Ս. Ասատրյանը նկատեց, որ այսօր գերտերությունները ցանկանում են իրենց անմիջական վերահսկողութայն տակ վերձնել արցախյան հիմնահարցի կարգավորումը, օրինակ Ռուսաստանն է փորձում միջնորդել, իսկ վերջին  հանդիպման ընթացքում միջնորդի դերում հանդես եկավ նաեւ  ԱՄՆ-ը. «Մենք տեսնում ենք, որ Արցախի կշիռը եւ ընդհանրապես այս տարածաշրջանի կարեւորությունը գնալով ավելի է աճում: Դժվար է իհարկե ասել, թե այս խնդիրը ի վերջո ինչով կլուծվի, սակայն փաստ է, որ Արցախի կարեւորոթյունը գնալով ավելի է մեծանում: Այդ ամենը կապված է նրա հետ, որ աշխարհում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ`Սիրիայի, Իրաքի, ՈՒկրաինայի դեպքերը, որտեղ վտանգի տակ է դրվում էներգետիկ  կոմինիկացիաները,  տարածաշրջանը, որը հարուստ է բնական պաշարներով, ըստ էության գտնվում է լուրջ վտանգի տակ»,-նշեց ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԸ:

Պատասխանելով  «Իրավունքի» այն հարցին, թե Արցախյան հիմնահարցի համար ինչ նշանակություն կունենա ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից ընդունված AJR 32 բանաձեւը` ադրբեջանագետը ընդգծեց. «Իհարկե բոլորիս համար շատ լավ է, որ ԱՄՆ-ի  ամենամեծ նահանգը ճանաչել է Արցախը , նույնիսկ շատերի կարծիքով, այս դեպքը կարող է նախադեպ հանդիսանալ Արցախի ճանաչման համար, սակայն միջազգային իրավունքի սահմաններում այն ոչինչ չի նշանակոմ: Պետք է ասեմ, որ  բանաձեւը բարոյական տեսանյկյունից մեզ համար  մեծ հաջողություն է»,-եզրափակեց Սարգիս Ասատրյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում