ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ. ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

ՔՈՉԱՐՅԱՆՆ  ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ  ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ. ՎԱԶԳԵՆ

ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

 

ՀՀ  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու կառավարության փոփոխությունից հետո փոփոխություններ եղան նաեւ  օրենսդիր մարմնում: Կադաստրի պետ Մարտին Սարգսյանի նշանակվելուց հետո պատգամավոր դառնալու հերթը Վազգեն Կարախանյանինն էր, ով մամուլում շրջանառվող լուրերի համաձայն  չէր ցանկանում թողնել ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնը և զբաղվել օրենսդիր գործունեությամբ: «Իրավունքն» այսօր այս, «Քառյակի» գործողությունների,  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հավանական վերադարձի, ՀՀԿ-ի ինքնամաքրկան գործընթացի մասին հարցեր ուղղեց  պատգամավորին:

-Պրն Կարախանյան, որպես պատգամավոր ի՞նչ  հարցեր եք բարձրաձայնելու ԱԺ-ում եւ հետամուտ լինելու դրանց լուծմանը: Եվ հավաստի՞ էին այն հրապարակումները, որ չէիք ցանկանում պատգամավոր լինել:

-Մամուլն ինչ ասես գրում է, մեկ-մեկ էլ ճշմարտությունն է գրում, որի  համար շնորհակալ եմ ազնիվ լրագրողներից: Ինչ վերաբերում է  իմ կողմից բարձրացվելիք հարցերին, ասեմ,  որ  պատանի տարիքից մինչ այսօր մի խնդիր կա իմ առջեւ.տեսնել Հայաստանը հզոր, սահմանները՝ ամրակուռ:

-«Քառյակը»  մեղադրում է  իշխանություններին Ձեր և այլ  խնդիրները չլուծելու համար, ավելին՝ պատրաստվում է նաեւ ակտիվ գործողությունների:

-«Քառյակի» հայտարարություններում կան  ճշմարտության հատիկներ, բայց հիմնականում ցեխ շպրտելով, գործին չնվիրվելով, ներողություն եմ խնդրում , նաեւ գլուխ պահելով… նման գործելաոճը հարիր չէ քաղաքական գործչին: «Քառյակը» պետք է  իր համեստ լուման ներդնի երկրի բարգավաճման համար:

- Բացի -«Քառյակից»՝օրեր առաջ քննադատությամբ հանդես եկավ նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իշխանությանն ուղղված քննադատություններին  ինչպե՞ս եք արձագանքում

-Անկեղծ եմ ասում, ծանոթ չեմ: Դժվարանում եմ ասել:

Նախկին նախագահն ինչ դիրքերից և ինչ սկզբունքներով է քննադատում իշխանությանը:

-Չեմ կարծում, որ նա դրա իրավունք ունի, քանի որ որեւէ բան չի փոխվել. ներկա իշխանությունը  հաջորդել է նախկին իշխանությանը:

-Քոչարյանի վերադարձ  հնարավո՞ր է:

-Աշխարհում ամեն ինչ հնարավոր է: Ճիշտն ասած վերադարձի հիմքերը չեմ տեսնում:

-Ինչո՞ւ:

-Նա կատարեց դերը, իր լուման ներդրեց շինաարարության  գործընթացում: Կարծում եմ՝ նորերը պիտի գան, ավելի նվիրյալները, որոնք կնվիրվեն պետության ամրապնդմանը:

Պրն Կարախանյան, ԱԺ ընտրությունների առաջ՝ ՀՀԿ ցուցակի   համամասնական ձեւավորումից հետո հայտարարել էիք. « Ցուցակում ներկայացվեցին մարդիկ, որոնք, մինչև անգամ կասկածում եմ, որ կուսակցության արժեհամակարգը կամ գաղափարախոսությունն ընդունում են, թե չեն ընդունում»: Այդ մարդկանց հետ հիմա ինչպե՞ս եք աշխատում:

-Ճիշտն ասած, պարտադիր չէ, որ բոլորը բոլորի հետ աշխատեն: Ամեն մեկն իր գործն է անում: Վարար գետն իր հետ տանում է ե՛ւ շինարարական, ե՛ւ կենցաղային  եւ տարբեր տեսակի աղբեր: Բայց, ի վերջո,  գետը հասնում է իր նպատակին. ջրում ենք ծառերը և պտուղ ստանում:Մարդու օրգանիզմն էլ իր մեջ  լավ բաներ ունի: ՀՀԿ ցուցակում ընդգրկված այդ մարդիկ այլ ճանապարհով  պետք է գնային: Կարծում եմ՝ կուսակցությունը պետք է լինի շատ անարատ: Ես  սովետական տարիներին ընդհատակում եղել եմ և գիտեմ, որ մինչեւ վերջ պետք  է ուսումնասիրված լիներ  անձը, նոր անդամագրվեր  կուսակցությանը:  Իսկ  կուսակցությանն անդամագրվող  անձը պետք է լինի  ազնիվ ու անկեղծ, նվիրյալ:

-ՀՀԿ-ի ինքնամաքրման գործընթաց տեսնո՞ւմ եք:

-Ճիշտն ասած, ինձ  հուսադրում է այն, որ այս կամ այն մարդն իր աշխատանքը ճիշտ չանելու համար  պատժվել է: Գուցե  բավարար չէ, բայց մաքրման գործընթաց գնում է:

Սոնա Դավթյան

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում