ՊՐՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ «ԸՆԴԳԾԵՑ» ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ «ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ՊՐՆ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ  «ԸՆԴԳԾԵՑ»   ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ  «ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ»

 

Շրջակա միջավայրի  ազդեցության մասին օրենքում փոփոխություններ անելու օրինագիծը քննարկվել է առանց մեզ՝ այսօր Աժ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Ասում եք, քննարկել եք, ընդունել ենք առանց ձեզ: Ընդիմությունը դահլիճ չի եկել, բարի լինեիք, գայիք, թե պետք է ձեզ տնից բերեինք, գայիք քննարկեինք»:

Մինչ  ԱԺ ամբիոնի մոտ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հրավիրելը, Էդ. Շարմազանովը Լյուդմիլա Սարգսյանին կարծես թե շփոթեց «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ ու ասաց. «Պրն Փոստանջյան…» ու   բերանը փակեց՝ ցույց տալով, որ սխալվել է:

Սակայն ընդդիմության պահվածքը այս անգամ էլ զարմացրեց: Ինչպես տեղեկացրեց ԱԺ Բնապահպանության հանձնաժողովի փոխնախագահ Տաճատ Վարդապետյանը, հանձնաժողովում, օրենքի նախագծին դրական եզրակացություն տրվել է միաձայն, սակայն երեք օր անց, ԱԺ լիագումար նիստում ՀԱԿ-ի անունից Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու ինչպես նաեւ նույն դիրքորոշումը հայտնեց <Ժառանգությունից> Թեւան Պողոսյանը: Այն դիտողությանը, թե հանձնաժողովում <Ժառանգության> ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը կողմ է քվեարկել, Թեւան Պողոսյանը պատասխանեց, որ նա առաջնորդվում է իր սեփական պատկերացումներով այլ ոչ թե Զ. Փոստանջյանի: Դե իսկ այն, որ <Ժառանգությունում> միշտ եղել է կատարյալ խառնաշբոթ, կամ ինչպես ժողովուրդն է ասում <շունը տիրոջը չի ճանաչում>, նորություն չէ:

Սոնա Դավթյան




Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում