ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՎՐՁԻՆԸ ՊՈԿԵԼ ԵՆ ՉՈՐՍ ԱՆԳԱՄ
Արխիվ 12-16ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՎՐՁԻՆԸ ՊՈԿԵԼ ԵՆ ՉՈՐՍ ԱՆԳԱՄ
Ինչպես այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, արդեն չորս անգամ է ինչ քաղաքի կենտրոնում գտնվող Հովհաննես Այվազովսկու արձանի վրայից կորում է վրձինը: Իսկ թե ինչ պատճառներով եւ ում կողմից դեռ հայտնի չէ: Պարզապես կարելի է ենթադրել, որ հուշարձանների պահպանության հարցը այդքան էլ լավ չի իրականացվում, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ մայրաքաղաքում եւ նրանից դուրս գտնվող հուշարձանների վրայից պոկվում կամ անհայտանում են այս կամ այն մասերը: Փոխնախարարը եւս խոստովանեց, որ չեն կարողանում արդյունավետ լուծել պահպանության խնդիրը անգամ տեսախցիկներ տեղադրվելուց հետո: Հետաքրքիր է, ինչո?ւ ոստիկանությունը չի զբաղվում պահպանության հարցերով, եւ եթե տեսախցիկներով կարելի է վերահսկել ճանապարհների անց ու դարձը, ապա ինչու չի կարող վերահսկել հուշարձանների պահպանությունը: Ինչ խոսք տարբերությունն ակնհայտ է, չէ որ հուշարձաններից փող չես պոկի:
Ի դեպ Սամուելյանը նշեց, որ մշակույթի հատուկ պահպանվող հուշարձանների ցանկը վերջերս համալրվել է 448 նոր մշակութային արձաններով, որոնց տրվել են համապատասխան վկայագրեր: Սակայն եթե չեն կարողնում պահպանել եղածը, ապա հավանաբար այդ 448 հուշարձանները եւս կարժանանան եղածների ոչ նախանձելի ճակատագրին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

