Շարմազանովը` Զուրաբյանին. Մենք Ժողովրդի հետ շփվում ենք առանց միջնորդների
Արխիվ 12-16Շարմազանովը` Զուրաբյանին. Մենք Ժողովրդի հետ շփվում ենք առանց միջնորդների
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ նիստում քառյակի անունից հանդես եկավ առաջարկով: ''Արտագաղթը Հայաստանի գոյության, անվտանգության համար ամենաճակատագրական հարցն է այսօր: Այնքան կարևոր, որ բացը լրացնելու համար մենք պահանջում ենք ԱԺ նախագահից օգտագործելով կանոնակարգի մասին օրենքի 18-րդ կետով տրված լիազորությւոններն` անհապաղ հրավիրել ԱԺ լսումներ այդ անհետաձգելի հարցով: Խոսքը աղետալի չափերի հասնող լայնածավալ արտագաղթի մասին է'',-ասաց Զուրաբյանը: ''Մենք, ՀԱԿ-ը, իհարկե կասկած չունենք, որ նման իրավիճակի համար պատասխանատու է իշխող ռեժիմն իր համատարած կոռուպցիայով և անարդարություններով, բայց մենք պատրաստ ենք բաց քննարկումների և եթե դուք խնդրի առթիվ ասելու որևէ բան ունեք, եկեք բաց խոսակցություն սկսենք մեր ժողովրդի հետ` Հայաստանը դատարկելու վտանգից փրկելու նպատակով'', - ասաց Զուրաբյանը: Նրա խոսքով՝ 2008-2013թթ. Հայաստանից արտագաղթել է 212 հազար մարդ Վերջինիս արձագանքեց ԱԺ փոխխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ողովրդի հետ մենք շփվում ենք առանց միջնորդների:

