ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

Վերջին շրջանում մամուլը խոսեց  հուշարձանների պահպանության խնդրի մասին: Մեծ աղմուկ հանեցին Փակ շուկա և Աֆրիկյանների տան պահպանման  հարցը:

Այսօր ԱԺ-ում  հարցը եւս դրվեց քննարկման: ՕԵԿ խմբակցության  ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց հնչեցրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանին անշարժ հուշարձանների պահպանման  մասին: Տիկին Բիշարյանի  համոզմամբ՝ ցանկացած շինարար շինաշխատանքներ անելիս որևէ շինությա հետ պետք է իմանա, որ  դա հուշարձան  և ընդգրկված հուշարձանների պահպանության ցանկում: «Իսկ մեզ մոտ հակառակն է՝ քանդվում է  հուշարձանը և նոր աղմուկ է բարձրանում: Պետք է բոլորին հայտնի լինի հուշարձանների պահպանության ցուցակը»,- մանրամասնեց  ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

Արեւ Սամուելյանը հիշեցրեց  հուշարձանների պահպանության երկու ցուցակ կա:

ՕԵԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ  քաղաքաշինության և մշակույթի նախարարություններն  իրար հետ  պետք  է աշխատեն՝ ապօրինի շինարարություն թույլ չտալու համար:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր  Հովհաննես Մարգարյանին էլ հուզում էր հուշարձանների լվացման հարցը.« ՏԻՄ-ն ասում են, որ մշակույթի նախարարությունը գումար դուրս չի գրում  արձանների լվացման համար: Կարծում եմ՝ տարին մեկ-երկու անգամ  լվանալը քիչ է»:

Արեւ Սամուելյանը հակադարձեց.« Հուշարձանների պահպանությունն իրենց  ուշադրության կենտրոնում է»:

Հարցի մասին  բարձրաձայնեց նաեւ ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Արամ Մանուկյանը, ում խոսքով, այսօրվա Երեւանը 19-րդ դարի համեմատ  հուշարձանների  առումով աղքատ է: «Կներեք, բայց մշակույթի նախարարությունը չի կարողանում ընդդիմանալ   բոլոր էն հուշարձանների քանդմանը, որոնք կատարվել են»,- ասաց պատգամավորը:

Արամ Մանուկյանը  մշակույթի փոխնախարարից հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ է հուշարձանների պահպանության լիազորությունները տալ Աժ-ին:«Կարծում եմ՝ կառավարության  ենթակայության տակ լինելը ճիշտ է: ԱԺ-ը  ցանկացած դեպքում կարող է իր ձայնը հնչեցնել»,- պատասխանեց Սամուելյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Արտակ Դավթյանն էլ պարզաբանմամբ  հանդես եկավ և դիտողություն արեց փոխնախարարուհուն. պետք է  հուշարձանների պահպանության մասին խոսելիս ասաց, որ պետք է  օգտագործել բացառիկ դեպք արտահայտությունը, ոչ թե «բացառիկ դեպքեր»:

Սոնա Դավթյան

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում