ԱԽԹԱԼԱՆ ԿՐԿԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՈՎԱԾԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ. 6-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԱՎ ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԱԽԹԱԼԱՆ ԿՐԿԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՈՎԱԾԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ.

6-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԱՎ ԽՈՐՈՎԱԾԻ ՓԱՌԱՏՈՆԸ

Ամեն տարի սեպտեմբերի  առաջին շաբաթ օրն  Ախթալայում մարդիկ հնարավորություն ունեն վայելելու ամենահամեղ խորովածը:Խորովածը միայն կերակրատեսակ չէ, դա ջերմամշակման հատուկ եղանակ է:Հայկական Բարձրավանդակի բնակիչները դարեր շարունակ օջախում կրակ էին անում և դրա վրա խորովում ոչխարի ու տավարի միսը: Սկզբում միսը շարում էին փայտե ճիպոտում: Հետագայում փայտե ճիպոտը փոխարինեցին  մետաղե ձողով` շամփուրով: Հաճախ կենդանու ամբողջ մսոտիքը գցում էին շիկացած քարերի արանքում և ծածկում նույնպիսի քարերով: Սա խորովածի պատրաստման ամենահին ձևն է: Հիմա այն ավելի կատարելագործվել ու հեշտացել է և հենց այս կերակրատեսակին է նվիրված արդեն 6-րդ տարին անցկացվող Խորովածի համահայկական փառատոնը: Այն կազմակերպվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և The Beautified Project ռոք խմբի նախաձեռնությամբ: Փառատոնը տարեցտարի ձեռք է բերում նոր գործընկերներ ու աջակիցներ:Այս տարի, օրինակ, այս նախաձեռնությանն էր միացել նաև Պաշտպանության Նախարարությունը, որը հանդես էր եկել ոչ միայն սեփական մասնակցությամբ, այլև նոր անակնկալներով. Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու ՊՆ նվագախմբի ելույթն ու զինվոր-խոհարարների պատրաստած շիլան:Փառատոնի կայացմանն աջակցում են նաև Էկոնոմիկայի նախարարությունն ու Լոռու մարզպետարանը:

Փառատոնն անցկացվում է Ախթալայի Սրբ. Մարիամ Աստվածածին վանքի հարակից տարածքում. «Խորովածի փառատոնն իրականում եկեղեցական տոն չէ. Դա ազգային, ժողովրդական տոն է: Արդեն 6-րդ տարին է Հայաստանում անցկացվում է խորովածի փառատոն-մրցույթ, որի առաքելությունն է վեր բարձրացնել հայ խոհարարական ավանդույթները, հայոց ազգային, ժողովրդական խոհանոցային սովորույթները և դրանով պանծացնել հայկականության գործոնն ի լուր աշխարհի, որովհետև այստեղ մրցույթի հայտ են ներկայացրել նաև այլազգի խոհարարներ, իսկ եկեղեցին ժողովրդի մեջ և ժողովրդի կողքին լինելով մշտապես աջակցել է բոլոր ժողովրդական այն նախաձեռնություններին, որոնք կերտել են վեհանձն ազգային նկարագիր»,- մեզ հետ ունեցած զրույցում նշեց վանքի քահանան:

Իսկ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանի խոսքով փառատոնն  ապացուցեց իր լինելիությունն ու հետաքրքրությունը մարդկանց շրջանումԱյն թվով 6-րդն է արդեն, որով փառատոնն ապացուցեց իր լինելիությունըենք բոլորս ականատես ենք լինում, որ և՛ այցելուների, և՛ մասնակիցների թիվը գնալով աճում է»:

Փառատոնի նպատակների և դրական կողմերի մասին բազմիցս խոսվել է և դրանց շարքում անփոփոխ է մնում մի առավելություն, որի մասին խոսեց նաև Ախթալայի քաղաքապետ Հայկ ԽաչիկյանըԱյս գաղափարը մի քանի նպատակ է հետապնդում. Դա առաջին հերթին տնտեսական և հետո նար խոհարարության զարգացումն է:Սակայան կարծում եմ, որ այս ամենի հիմքում ամենակարևորը որ դա մեր ժողովրդին տոնի զգացողություն պարգևելն է»:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար և փառատոնի կազմակերպիչ Սեդրակ Մամուլյանը ևս կարևորեց ժողովրդի միասնականությունն ու  նրանց բարձր տրամադրության առկայությունը փառատոնինՄիջոցառման գերագույն նպատակն է, որ մեր հասարակության բոլոր շերտերը այստեղ լինեն և բոլոր շերտերը միասին, հավասարը հավասարի նման ուրախանան, ժպտան և ինչու չէ կիսեն ապագայի հետ կապված իրենց ծրագրերը:Այս ամենի մեջ ես կարևորում եմ մարդկանց միասնականությունն ու ժպիտները, որոնք այս պահին տեսնում եմ բոլորի դեմքերին»:

Մասնակիցները, բացի ի սկզբանե սահմանված մրցանակներից ստացան նաև հատուկ մրցանակ: Իսկ փառատոնի ավարտին ներկաները հնարավորություն ունեցան վայելելու զինվորների կողմից պատրաստված շիլան:Նրանք պարեցին, ուրախացան և չզլացան ծափահարել հաղթողներին:Իսկ հաղթողներ ու պարտվողներ, իրականում, չկային:Սա մի մեծ տոնախմբություն է, որն ամեն տարի իրար գլուխ է հավաքում ամբողջ հայության մի մասին և ստիպում ուրախանալ ու ժպտալ անկախ ամեն ինչից և ամեն տեսակ խնդրի առկայությունից:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում