ՀՅԴ-Ն ՔԱՌՅԱԿԻ ՀԵՏ Ո՛Չ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է, Ո՛Չ ԷԼ ԱՊԱՀԱՐԶԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ն ՔԱՌՅԱԿԻ ՀԵՏ Ո՛Չ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է, Ո՛Չ ԷԼ ԱՊԱՀԱՐԶԱՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ն եւ իշխանությունները համաձայնության են եկել սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Իսկ թե դրանից հետո արդյոք չի պատրաստվում ՀՅԴ-ն դուրս գալ քառյակից, որտեղ իր կարծիքը չեն կիսում, փորձեցինք պարզել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՑ. «Մենք քառյակ ենք այնքանով, որ չորս քաղաքական ուժ համաձայնվում են ինչ-որ քայլ կատարել: Իսկ եթե չեն համաձայնվում ինչ-որ հարցի շուրջ, ուրեմն` պաշտպանում են իրենց սեփական դիրքորոշումը: Սա ամուսնության կամ ապահարզանի խնդիր չէ, որ անպայման այդպես պիտի դիտարկենք: Եթե քառյակի մյուս անդամները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այլ պատկերացում ունեն, մենք շարունակելու ենք մեր գործընկերներին ներկայացնել, որ դա ճիշտ է` թե՛ ընդդիմություն-իշխանություն այս պայքարի դաշտում, թե ընդհանրապես ապագա փոփոխությունների առումով, այսինքն` ամբողջական իշխանափոխության»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ. Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունք»-ում:

