Էդուարդ Շարմազանով. «ԱՅՆՊԵՍ ԱՐԵՔ, ՈՐ Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԲՈԼՈՐ ՍԱՐՔԵՐԸ ԱՇԽԱՏԵՆ»
Արխիվ 12-16Էդուարդ Շարմազանով. «ԱՅՆՊԵՍ ԱՐԵՔ, ՈՐ Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԲՈԼՈՐ ՍԱՐՔԵՐԸ ԱՇԽԱՏԵՆ»
Քիչ առաջ սկսվեց ԱԺ աշնանային նստաշրջանը, ինչն արդեն իսկ թեժ է: Վարման կարգի վերաբերյալ հարց էր ուզում ուղղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն պարզվեց, որ իր պատգամավորական կոճակը չի աշխատում: Այս մասին ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ դիմեց աշխատակիցներին. «Այնպես արեք, որ Զարուհի Փոստանջյանի բոլոր սարքերը աշխատեն»: ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ էլ հավելեց. «Միգուցե Զարուհի Փոստանջյանի քա՞րտն է վառվել»: Մնացյալ քվեարկությունների ժամանակ շարունակեց տիկին Փոստանջյանի «կոճակը» անսարք մնալ: Այնպես որ, միգուցե սա պատիժն է այն բանի, որ նախորդ նստաշրջանի ժամանակ Զ. Փոստանջյանը աչքի ընկավ մի շարք պատգամավորների քվեարկության քարտերը «գողանալով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

